Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 85

— Բայց ի ՞ նչ խոսենք նրանց հետ, Երեմիա, երբ նրանց մեջ հայ գրեթե չկա. ամենն ասորի են կամ հույն,— հեգնական տոնով վրա բերեց Հայր Մարդպետը ։— Եվ ի ՞ նչ կապ ունեն նրանք մեր ու մեր պատմության հետ ։ Կարծում ես կճանաչե ՞ ն նրանք մեր իրական պատմությունը ։ Դու, Երեմիա ՛, ասում ես, թե գուցե Շահաբը տարիքի բերումով շփոթում է ամեն ինչ, բայց կատարվածի ողջամիտ որևէ այլ բացատրություն կա ՞ արևի տակ ։ Թե ՞ դու իսկապես հավատում ես, որ Տրդատը խոզ դարձավ ու արածում էր շամբուտներում ։ Կամ էլ նույն այդ Տրդատին, ով ահռելի էր իր չափերով ու մի ձեռքով երկու ցուլ կարող էր կանգնեցնել ՝ պոզերից բռնելով, կարո ՞ ղ էր նվազ մի աղջնակ երկու օր անընդմեջ դնգստել ։ Ասա ՛ ինձ, դա խելքի մոտ բա ՞ ն է ։
— Բայց մենք արդեն պարզել ենք գլխավորը, տիա ՛ րք,— մեծ հայտնագործություն արած մարդու ոգևորությամբ միջամտեց Բաթ իշխանը,— հստակ է արդեն, թե որն է մեր ազգի կյանքի իմաստը ՝ սահմանված Աստծո կողմից ։ Եվ մնում է ընդամենը պարզել, թե հին ու նոր կրոնները որ չափով օգնեն իրականություն դարձնել այն ։ Այդ կերպ ակնհայտ կդառնա դրանց արժևոր լինելը ։
— Ինձ թե հարցնես, Բաթ իշխա ՛ ն, ապա ես գտնում եմ, որ դա ժամանակի ավելորդ կորուստ է,— արձագանքեց Հայր Մարդպետը կտրուկ,— ամեն ինչ ակնհայտ է արդեն ։
— Ամենն ավելի բարդ է, տիա ՛ րք, քան կարող է թվալ,— ասաց արքան, որ քայլում էր մտքերի ետևից ընկած և ասես չէր հետևում նրանց զրույցին ։ Աշխարհը հարափոփոխ է, և այն, ինչ տեղի է ունեցել, գուցե թե այդպես էլ պիտի լիներ ։ Հինն էլի ետ կգա, բայց նորի միջով անցնելուց հետո ։ Այն արդեն հինը չի լինի, այլ բոլորովին նորը ։ Թե երբ կլինի դա, չեմ կարող ասել ։
Հայր Մարդպետն անհամաձայնությամբ գլուխն աջ ու ահյակ տարուբերեց ։

Գլուխ իներորդ