Նա մատների ջղաձիգ շարժումներով մագաղաթը ճմռթեց ափերի մեջ, կարծես իրեն խայթել ուզող օձ էր խեղդում, ապա անհուն ատելությամբ նետեց այն հատակին, որպես զզվելի մի իր, ու մի քանի վայրկյան ցասկոտ հայացքը չէր կտրում մագաղաթից, ասես գտնում էր, թե ավելի դաժան կարող էր վարվել դրա հետ ։
Գնել իշխանն ակամա ձեռքը տարավ դեպի սուրը, իսկ Հայր Մարդպետի դեմքին անհուն զզվանքի մի արտահայտություն էր սառել մնացել ։
— Ո ՞ վ է հեղինակը,— հարցրեց արքան ՝ մի կերպ զսպելով հոգու փոթորիկը ։
— Ներկայանում է որպես բյուզանդացի Փավստոս, բայց նման մարդ չկա իմ գիտենալով ։
— Իրենց ձեռագիրն է,— առարկություն չհանդուրժող տոնով ասաց Հայր Մարդպետը ։— Ու նաև ոճն է իրենցը. կեղծ մի հեղինակ, և ՝ իրենք սու ՜ րբ են, անտեղյա ՜ կ ։
Պապն անհանգիստ շարժումներով քայլում էր քարայրի մեջ ։ Ապա ասաց մտածկոտ.
— Եթե Հայր Մարդպետը ճիշտ է իր հետևություններում, ապա նրանք վրեժ են լուծում հյուսիսային գավառների կուսանոցները փակելու համար. ես որևէ այլ քայլ չեմ արել նրանց շահերին ընդդեմ, ինչը կհարկադրեր նրանց անվանարկել ինձ ։
— Բայց ուրիշ ո ՞ վ կարող է լինել, արքա, նրանցից բացի ։— Հայր Մարդպետն էր ։— Եվ կամ դու ուրիշ ո ՞ ւմ ունես քեզ թշնամի, որ կամենա անվանարկել քեզ այսպես ճղճիմ կերպով ։ Հատկապես, որ, ինչպես Շահաբն է վկայում, սա հին գրություն չէ ամենևին ։
— Ինչ որ բան է հարկավոր անել, այսպես թողնել չի կարելի,— Բաթ իշխանը չէր հանդարտվում ։
— Մորթազերծ անել է պետք այդ սատանայի ճուտին,— ատամների արանքից նետեց Գնել իշխանը ։