Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 81

սրբազանությունը մոռացած, ավետյաց ու սուրբ են այսօր անվանում ուրիշի երկիրը, որը ոչինչ է իր զորությամբ ։ Մի ՞ թե ավելի մեծ անխոհեմություն կարող է լինել Արևի տակ ։
Հյուրերը ոչինչ չունեին առարկելու ։ Բայց նրանց ավելի շատ գրավել էր առաջինն արարված լինելու մասին լուրը, որի մասին լսում էին առաջին անգամ ։ Եվ հարցրին իրենց ազգի հետ Բարձրյալի ունեցած նպատակի մասին ։
— Նրա այդ նպատակը հենց մեր ազգի առաքելությունն է, մեր ազգի ապրելու իմաստը ։ Մեր Հայրենիքը, ասացի, սրբազան է, և այն Արարչի հետ հաղորդակցվելու միակ վայրն է Նրա կամոք ։ Ու դա կարող է անել միայն Նրա կողմից առաջինն արարված մեր ժողովուրդը ՝ իր առանձին երևելիների միջոցով ։ Բարձրյալը ծանր մի պարտականություն է դրել մեր ուսերին. մարդկությանը հասցնել արարչական կարգը ։ Իսկ դրա համար նախևառաջ, որպես օրինակ ամենքին, պարտավոր ենք ապրել այդ կարգով ։ Տասը հազար տարի հետևել ենք Արարչի պատգամին, և այդ ընթացքում մեր երկիրը չի ունեցել եզր ու սահման ։ Անգամ այնտեղ, ուր չեն հասել մեր զինական արծիվները, մենք ճանաչում ենք ունեցել ու պատկառանքի արժանացել ։ Ահա մեր առաքելությունը, տիարք ։ Իսկ այն կա, քանի դեռ ազգն է ապրում ։ Մինչդեռ այսօր մենք մոռացել ենք այն, մենք թերանում ենք Արարչի առջև, իսկ դա անվտանգ չէ ամենևին ։ Եթե սա չգիտակցենք ու շարունակենք խուսափել կատարել մեր պարտքն Արարչի հանդեպ, ապա նոր դժբախտություններ կպատահեն մեզ ։ Մենք կորցրել ենք մեր իրական Աստծուն, մեր աղոթքներն այլևս նրան չեն հասնում, և մենք վաղուց արդեն չկանք Բարձրյալի համար ։ Ահա սա ՛ է պատճառը ավերումի, Գնել իշխա ՛ ն, որ արեցին մեր մոտ ՝ մոռացության տալ ինքնությունը, ոչնչացնել Արարիչից ստացված մեր գաղափարները և մոռացության տալ դրանք ։
Երեմիան, որ անհանգիստ շարժումներ էր անում քարե իր աթոռի վրա, արտաբերեց կմկմալով.