Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 80

— Այդ դեպքում ո՞վ է Հայկն իրականում, և ո՞րն է մեր իրական ծագումը,— չհամբերեց հարցնել Գնել իշխանը։ — Մեր ժամանակներում այդ հարցի պատասխանը գիտեր յոթ տարեկանը լրացած ցանկացած տղեկ. Հայկը դից է։ Նրա մասին պատումն էլ քրմերից են վերցրել ու դարձրել հողեղեն, մինչդեռ դա տիեզերածնության ուսմունքից է։ Ինչ վերաբերում է մեր ծագումին, ապա մենք Բարձրյալի կողմից արարված առաջին ազգն ենք ներկա մարդկության մեջ։ Իսկ առաջինի հետ կապված Բարձրյալը հստակ նպատակներ է ունենում... Հյուրերին նայելով՝ Շահաբն ընդհատեց միտքը. — Տարակուսանք եմ տեսնում ձեր դեմքերին,— ասաց,— մինչդեռ մեր օրերում ամենքը գիտեին մեր Ազգի յուրահատուկ լինելու մասին ու նաև որ մեր Հայրենիքը Դիցերի բնակատեղի է։ Ու հավատքն էլ հենվում էր ահա այդ սյուների վրա։ Դա գիտեին նաև օտարները։ Հապա ինչո՞ւ էին մեր Հայրենիքը կոչում արարչական սուրբ օրենքների, անմահության, առաջին մարդու արարման երկիր։ Նույն այդ Փիլոնն իր խոսքով մի՞թե չի վկայում այն մասին, որ մեր երկիրը սրբազան էր համարվում ամենքի կողմից։ Մեր քրմերն արարչածին կարգ էին բերել մեզ համար, և մենք ապրում էինք նրանց տված կանոններով։ Ամենքը երանի էին տալիս մեզ ու մեր երկիրը կոչում դրախտ, քանի որ չկային մեզանում այն արատները, որ տեսնում էին իրենց քաղաքներում։ Մեր երկիրն աշխարհի կենտրոնն էր ու մեզ մոտ Բարձրյալին երկրպագելու էին գալիս անգամ հեռավոր Հնդկաստանից։ Նրանք մեզ սուրբ մարդիկ էին համարում, իրենց դիցերին պատկերում էին հայի դեմքով։ Եվ ջանում էին նմանվել մեզ։ Ու ոչ միայն վարքով, այլև տեսքով. իրենց մանուկների գլուխն առնում էին կաղապարի մեջ, որպեսզի նրանց հայի տեսք տան, իսկ դա ազնվատոհմիկի համարում կապահովեր իրենց զավակներին և բարձր դիրք հանրության մեջ։ Այդպես նաև նրանց տիրակալներն էին վարվում՝ իրենց ծագումն արարչականի հասցնելու համար։ Ահա նման փառահեղ անցյալ ունենալով, հայերը մեր Հայրենիքի