տաճարներն են առ այսօր կանգուն, և ՛ մարդիկ չեն տուժել առանձնակի ։
— Այդ հարցի պատասխանը գտնել կարող է միմիայն նա, ով քաջ տեղյակ է հայոց հավատքին ու պատմությանը, քանի որ բուն պատճառը համադրության մեջ է երևում միայն ։ Ահա մի հարց քեզ, սիրելիդ իմ ասպե ՛ տ, քանի ՞ տարեկան է մեր ազգը ։
— Գրեթե երեք հազար ։
— Եվ համաձայն քո ուսուցիչների ՝ ջրհեղեղից առաջ չի եղել հայություն, և մենք սկիզբ ենք առնում Նոյի ժառանգ մեր նախահորից. այդպե ՞ ս է ։
Հյուրերը համաձայնություն հայտնեցին ։ Շահաբը որոնելով ՝ մի մագաղաթ վերցրեց ձեռքը ։
— Սա շումերներից եկող գրություն է,— ասաց,— որ երկու հազար տարեկան է արդեն ։ Ահա թե ինչ է գրված. « Երբ թագավորությունը երկնքից հաստատվեց երկրի վրա, Արիաց Դուռն եղավ գահանիստ ¦։ Եվ ապա բերվում են իրենց արքաների անունները ՝ Աղուլիմ, Աղալգառ, Արմենղուան, Արմենղալան, Թամազ, Արմենդուռ, Ուբարտուտու ։ Իսկ վերջում. « Եվ ապա ջրհեղեղը մաքրեց երկիրը »։
— Բայց այդտեղ հայերի երկրի ու հայ մարդկանց անուններ էին,— ոգևորված ասած Գնել իշխանը,— և ա ՛ յն էլ ՝ ջրհեղեղից առաջ ։ Ի ՞ նչ է ստացվում ՝ ջրհեղեղից առաջ էլ մենք ՝ որպես ազգ, գոյություն ունեի ՞ նք ։
Գնելը փայլող աչքերով նայեց քարայրում գտնվողներին ։
— Մի ՞ թե ջրհեղեղի պատումն իրականություն չէ,— հարցրեց Երեմիան թրթռացող ձայնով ։
Շահաբը խոր հոգոց նայեց ։
— Ջրհեղեղ, այո ՛, եղել է, ու շատերը նավարկելով փրկվել են մեր կողմից ։ Եթե այլոք Նոյին իրենց սկիզբն են համարում, ապա դա իրենց գործն է. մենք այդ սկզբից առաջ էլ այստեղ էինք ։