Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 78
են, թե Աստված մարդկանց ձեռքով խաչ բարձրացվեց, նույնը
մեռավ և թաղվեց, և ապա հարություն առավ ու երկինք
վերադարձավ։ Չէ՞ որ դուք ինքներդ պետք է դատաստան անեիք
այդպիսի անարժան ուսմունքների համար։ Դևերը, որ չար են,
չեն բռնվում ու տանջվում մարդկանց կողմից, ո՞ւր մնաց՝
Աստված՝ բոլոր արարածների Արարիչը։ Այսպիսի բաներ ասելը
ձեզ համար ամոթ է, իսկ մեզ համար՝ խիստ անհավատալի։
Վնաս եմ համարում արքունի գանձարանն ընդունել ձեր
աշխարհի հարկը, և ձեր արիությունն ու քաջությունն էլ՝
անօգուտ, որովհետև տգիտությամբ մոլորվել եք մեր ճշմարիտ
կրոնից, դիցերին անարգում եք, կրակը՝ սպանում, ջրերը՝
պղծում։ Տեսնում եմ ձեզ ինչպես անապատի մեջ ցրված ու
մոլորված խաշներ և ես շատ վախենում եմ՝ չլինի՞ թե դիցերը
ձեր պատճառով բարկանան ու վրեժը մեզանից առնեն»։
Շահաբի հյուրերը անշարժ էին կաթվածահարի նման։
— Որքա՞ն է անցել այս գրությունից, տիարք։ Ոչ մեծ ժամանակ,
բայց նայե՛ք ձեր շուրջը. Հազկերտի զգուշացումը չի
կատարվո՞ւմ արդյոք։ Իսկ դեռ սոսկալի ինչե՜ր կարող են լինել,
եթե այսպես շարունակվի։
Արձագանք չեղավ։ Հետո Հայր Մարդպետն ասաց.
— Բայց, Շահաբ, որքան ինձ հայտնի է, հին հավաքն իր հերթին
աղավաղվել էր արդեն և այլևս առաջվանը չէր։
— Ես ինքս ընդունեցի դա իմ խոսքի մեջ և ասացի, որ օտար
ազդեցությամբ էր պայմանավորված,— պատասխանեց
Շահաբը,— և հոգևոր հայրերը փոխել էին ուզում վիճակը։ Բայց
եթե մեր հավատքը թուլացած լիներ, ապա բոլորովին կարիք
չէր լինի բռնությունների և արնահեղության։ Ու մարդիկ էլ
կյանքի գնով չէին պաշտպանի քրմերին և իրենց հավատքը։
— Ինչ-որ բան, այնուամենայնիվ, պարզ չէ,— տարակուսանքով
միջամտեց Գնել իշխանը,— ինչո՞ւ մեզանում արյուն եղավ ու
ավեր, իսկ ահա նոր կրոնն ընդունած մյուս երկրներում և՛