Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 77
մասին, այլ՝ ատելությունից դեպի նրանց միանգամայն
անօգտակար աշխատանքը»։ Կամ էլ. «Այն, ինչ անմատչելի է
քեզ, մի՛ փորձիր, իսկ ինչ թաքնված է քեզնից, մի՛ որոնիր.
խորհրդածի՛ր այն մասին, ինչ թույլատրված է քեզ, և դու գործ
չունենաս անհայտ առարկաների հետ»։ Դուք, տիա՛րք, ուշք
դարձրե՞լ եք՝ օտարի այդ Աստվածը մարդուն վտարում է
դրախտից սոսկ այն պատճառով, որ օժտվել է
բանականությամբ, այսինքն, սկսել է ճանաչել իմաստնությունը,
տարբերել արդարն անարդարից, բարին՝ չարից։ Դա պարզվում
է, անթույլատրելի է, արգելված։
Շահաբը ելավ տեղից, անխոս քայլեց քարայրի երկարությամբ,
ապա մի մագաղաթ վերցնելով՝ մոտեցավ հյուրերին։
— Հուսով եմ կացարանիս խավարը չի խանգարի ձեզ ճանաչել
պարսից արքայից արքայի կնիքը,— ասաց։
Գրությանը նայելով՝ ամենքը տեսան, որ այն Հազկերտի
անունից է։
— Որպեսզի չմտածեք հանկարծ, թե ես տրված եմ հույզերին ու
իմ մեջ խոսում է վրեժը, լսենք Հազկերտին, ով, տեղյակ եք, մեր
թշնամին էր։
Շահաբը մոտ գնաց ջահին։
— Ահա թե ինչ է նա գրել մեր իշխաններին. «Մի՛ հավատացեք
ձեր առաջնորդներին, որոնց նածրացի եք անվանում, որովհետև
սաստիկ խաբեբաներ են։ «Հարստությունը ժողովելը, ասում են,
շատ մեղք է», բայց աղքատությունը չափից ավելի են գովում։
Հարգում են թշվառությունը և պարսավում հաջողությունը,
ծաղրում են բախտի անունը և խիստ պախարակում են
փառավորությունը. սիրում են անշուք հագուստը և անարգ
բաներն ավելի են հարգում, քան պատվականները. մահը
գովաբանում են և կյանքը պարսավում. մարդու ծնունդն
անարգում են և գովում անզավակությունը։ Եվ եթե մարդ դրանց
լսի և կանանց չմոտենա, շուտով կհասնի աշխարհի վերջը։ Այս
բոլոր գրածներիցս ավելի վատթարագույնն այն է, որ քարոզում