Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 76
Երկիրն էլ՝ տափակ մի բան, մինչդեռ այն գունդ է և պտտվում է
թե՛ Արևի, թե՛ իր իսկ շուրջը. հապա ինչպե՞ս են լինում գիշերն
ու ցերեկը, փոխվում եղանակները։ Մեհյաններում մենք
գիտության խորհուրդ ունեինք, իսկ սրանք եկան ու ասացին, թե
գիտությունն իրենց թշնամին է։ Բնությունը, կյանքն ու
բանականությունը փառաբանող, արժանապատիվ կյանք
քարոզող մեր ազգային հավատքը ոչնչացրին,
տիեզերաճանաչողությունն արգելանքի տակ դրին,
սահմանափակեցին մարդու նախաձեռնողականությունը, նրան
դարձրին կրավորական։ Հալածվածներին ու անարդարության
զոհ դարձածներին պայքարի տանելու փոխարեն խոստացան
փոխհատուցել երկնային կյանքում, և մարդը դարձավ
զրկանքներին տրվող, աշխատանքն ու կամքը մերժող էակ։
Մարդկանց աղոթել են սովորեցնում՝ «Փրկի՛ր մեզ չարից»,
չարին սպանելը միմիայն Աստծո զորության գործ համարելով՝
չարին հակառակ չգնալ են քարոզում ու հորդորում՝ «Ով որ
ապտակ կտա քո աջ երեսին, մյուսն էլ նրան դարձրո՛ւ»։ Սիրել
են քարոզում մեր թշնամիներին, օրհնել՝ մեզ անիծողներին,
բարիք անել՝ մեզ ատողներին, աղոթք անել՝ մեզ չարչարողների
ու հալածողների համար, մինչդեռ մենք մերժում էինք չարին
հանդուրժելն ու անարդարությանը հարմարվելը և մարդուց
առաքինի, արդարամիտ ու չարը ոչնչացնող մարտիկ էինք
կերտում, ով Արարչի կամքով կարգ էր հաստատում Երկրի
վրա։ ո՞ւր է այդ մարտիկը, կարո՞ղ եք ցույց տալ՝ արիասիրտ,
քաջ, զորավոր, պայքարող, կռվող։
Շահաբը նայեց հյուրերի աչքերի մեջ։
— Դու առաջադիմությունից ես խոսում, սիրելիդ իմ Երեմիա՛,
բայց, ասա՛ ինձ, դեպի ո՞ւր է տանելու մեր ժողովրդին մի կրոն,
որի երևելիները կարող են ասել. «Բանականությունը
սատանայի առաջին պոռնիկն է, հավատի արժանիքն այն է, որ
նա կոտրում է բանականության վիզը։ Հրաժարվելով
բանականությունից՝ մենք Աստծուն մատուցում ենք
ամենաընդունելի զոհը, որ կարելի է տալ»։ Կամ էլ՝
«Տգիտությունից չէ, որ մենք քիչ ենք մտածում գիտությունների