Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 75

— Մեր ազգն ահա յոթանասուն տարի երկրպագում է այս գրքերը (որոնք նրան այդպես էլ չեն տալիս կարդալու), ուր մի այլ ժողովրդի Աստվածը յուրայիններին հորդորում ու պարտադրում է դաժանություն, ուխտադրժություն, նենգություն, այլոց նկատմամբ ատելություն, իսկ մեզ հնազանդություն է քարոզվում։ Ո՞րն է առաջադիմությունը. ա՞յն, որ պաշտում եք մի աստծու, որը մեր նվաստացո՞ւմն է ուզում։ Շահաբը դառնորեն գլուխը տարուբերեց։ Հյուրերը ոչինչ չէին գտնում նրան առարկելու համար։ — Ասա՛ ինձ, մեծապատի՛վ Երեմիա,— Շահաբը դարձավ արքայական գրագրին,— ի՞նչ առաջադիմություն է բերելու իմ ազգին մի կրոն, որն ասում է՝ «Ավելի լավ է պարծենալ տկարությամբ, որպեսզի իմ մեջ բնակվի Քրիստոսի զորությունը», «Այս կյանքում մեր սրտին ավելի մոտ բան չկա, քան որքան կարելի է շուտ մեռնելը», «Քրիստոնյայի համար ոչինչ այնքան օգտակար չէ, որքան մոտալուտ մահը»։ Այդ դեպքում, ասա՛ ինձ, ո՞րն է ծնունդի և ապրելու նպատակը։ Շահաբը սպասեց արձագանքի, սակայն այն չեղավ։ — Պատվիրաններից են խոսում, թե իբր գրվեցին քարի վրա։ Իսկ ի՞նչ է, մինչ այդ մարդիկ տեղյա՞կ չէին դրանց։ Հապա ի՞նչ էր գրված շումերների թղթերում, որ տարվել են այստեղից։ Շահաբը ձեռքերը կողք տարածեց ու ասաց դառնությամբ. — Ո՞ւր են տանում ժողովրդին։ Դեպի մեծ աղետնե՞ր...։ Զգալով, որ զայրույթը կլանում է իրեն, Շահաբը դադար տվեց ու ջանաց հույզերը կառավարել։ Հյուրերը լռությամբ հետևում էին նրա շարժումներին։ — Վանականները մեզ համարում են խավարում մոլորվածներ և թե իբր իրենք ճշմարիտ արարչաճանաչողություն են բերում մարդկանց։ Այդ ինչպե՞ս, երբ Արարչի առաջին հայտանիշ Արևին համարում են երկնքից կախված սովորական մի ջահ,