Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 74
կոչվում էր պապ, քրիստոնեականը՝ նույնպես։ Ակնհայտ չէ՞
նմանակումը։ Հիմա պարզ չէ՞, որ նրանք պիտի հիմնահատակ
ոչնչացնեին Միհրի պաշտամունքը, որպեսզի իրենց արած
նմանակումը չերևար մարդկանց։ Սա՛ է ամենը, Երեմիա. Երկրի
վրա արդարություն հաստատել ձգտող, չարի դեմ պայքարի կոչ
անող մարդուն դարձրին Արարչի որդի, խեղճության ու
անկամության խոսքեր դրին նրա շուրթերին։ Հին կտակարան
կոչեցյալն էլ, որից կառչել են վանականները, մի կերպ
կցմցեցին Սավուղի պատումներին ու դավով եկան այստեղ։ Ո՞ր
հայը ուրիշի թերարժեք պատմությունը կամովին կդարձներ
պաշտամունք իր համար, այն դեպքում, երբ այլք են մեր
պատմությամբ հիացած։
Շահաբը մի մագաղաթ առավ ձեռքն ու պահեց դեպի ջահի
լույսը։
— Այդ ո՞ր հայը, Երեմիա՛, կամովին կառաջարկեր թողնել իր
հավատքն ու մեծարել մեկ այլ ժողովրդի ուսմունք, ուր ասվում
է՝ «Օտարների որդիները քո պարիսպներդ պիտի շինեն ու
նրանց թագավորները քեզ ծառայություն պիտի անեն։ Քո
դռները միշտ բաց պիտի լինեն, ցերեկ ու գիշեր պիտի չգոցվեն,
որպեսզի քեզ կրեն ազգերից ստացվածքը, քանզի այն ազգն ու
թագավորությունը, որ քեզ չեն ծառայի, պիտի կորսվեն ու
բոլորովին պիտի կործանվեն»։ «Քո ծառան ու աղախինը ձեր
բոլորտիք եղած ազգերից պետք է լինեն։ Ձեզանից հետո ձեր
որդիներին կտակեցե՛ք նրանց իբր ժառանգության ստացվածք,
որպեսզի միշտ ձեր ծառաները լինեն»։ «Եվ դու պիտի սպառես
այն բոլոր ազգերը, որոնք քո Տեր Աստվածդ քո ձեռքդ պիտի
տա։ Քո աչքդ նրանց պետք չէ խնայի։ Նրանց անունները երկնքի
տակին ոչնչացրո՛ւ»։ «Ահա այս ժողովուրդը մատակ առյուծի
պես պիտի ելնի ու առյուծի պես պիտի բարձրանա ու պիտի
չպառկի, մինչև որ որսը չուտի ու սպանվածների արյունը
չխմի»։
Շահաբը մի կողմ դրեց մագաղաթն ու դարձավ հյուրերին.