Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 73
բերած ուսմունքի մասին։ Մինչդեռ թե՛ Հակոբը, թե՛ ընտանիքի
մյուս անդամները նրան համարում էին մարգարե, համարում
էին սովորական մարդ։ Տեղյա՞կ եք Փիլոն Եբրայացու թղթին,
ուր ասվում է, թե «Հայաստանն իրենից ոչինչ չի ներկայացնում,
որ կոչվի սուրբ հող։ Այ, եթե մենք տարածենք նոր կրոնը, որտեղ
աստծո որդուն հայտարարենք պատմական անձ և նա քայլի և
քարոզի Երուսաղեմի հողի վրա, ապա մարդկությունը սուրբ
հող կհամարի եբրայական հայրենիքը»։ Ահա, և սա անելու
համար նրանք Հիսուսի հարազատ եղբորը, իրենց առաջին
եպիսկոպոսին մոռացության տվեցին, իսկ քրիստոնյաներին
հալածած Սավուղին, ով չէր տեսել Հիսուսին կենդանության
օրոք, հավատացին ու նրա գրվածքները նոր կրոնի հիմք
ընդունեցին։ Ու որպեսզի մարդիկ հավատային իրենց
գրվածքներին, Հիսուսին զրկեցին ավագ եղբայրներից ու
քույրերից, մինչ Հիսուսը մի քանի երեխա ծնած Մարիամին
կույս դարձրին, Հիսուսին քայլեցրին ջրի վրայով, մեռածներին
հարութան տալ ու այլ ուրիշ հորինովի արարքներ վերագրեցին։
Ու քանի որ նպատակ ունեին նրանից աստված կերտել, ապա
մեր Միհրին ընդօրինակեցին։ Բայց պարզունակ տեսակն
ստացան, քանի որ իրենց այդպես էր պետք։ Ապացո՞ւյց եք
ուզում իմ խոսքերի։ Ահա։ Միհրը ծնվել է քարայրում,
Քրիստոսը՝ մսուրում։ Նորածին Միհրին այցելել են հոտաղներ,
Քրիստոսին՝ մոգեր։ Քրիստոսը ծնվել է ճի՛շտ և ճիշտ այն նույն
օրը, ինչ՝ Միհրը։ Միհրը լույսի և բարության մարմնացում է,
Քրիստոսը՝ բարության։ Միհրը դարբին էր, Քրիստոսը՝ հյուսն։
Միհրն ուներ տասներկու աշակերտ, Քրիստոսը՝ նույնպես։
Միհրը ճաշակեց վերջին ընթրիքը, Քրիստոսը՝ նույնպես։ Միհրը
գարնանը հառնեց երկինք, Քրիստոսը՝ նույնպես։ Միհրին
պաշտողները մկրտվում էին, Քրիստոսի դեպքում՝ նույնպես։
Միհրի մեհյանում անշեջ կրակ էր, եկեղեցում կերոն են վառում։
Միհրը մեսիա է և դատաստանի օրը լավ ու վատ գործերի
դատավորը, Քրիստոսը՝ նույնպես։ Միհրի
հոգևորականությունը յոթ կարգ ուներ, քրիստոնեական
եկեղեցունը՝ նույնպես։ Միհրի հոգևոր վեհագույն կարգը