Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 69
— Նա իր կյանքի վերջին շրջանում լեռներում երկար տարիներ
աներևութաբար ապրելով՝ այդտեղ էլ մահանում է,— մտաբերեց
Երեմիան վանականների մեկնությունը։
— Բայց ի՞նչ պատահեց նրան, ինչո՞ւ թողեց անհագորեն
կուտակած իր հարստությունը, արյամբ իրենը դարձրած
երկիրը և կտրվելով իր հոտից՝ մեկուսացավ, անգամ իրեն
տեղապահ չկարգելով։ Ու այնպե՛ս մեկուսացավ, որ մարդիկ
անկարող եղան իմանալ նրա գտնվելու վայրը։ Եվ դա ա՛յն
դեպքում, երբ չէր հասցրել ավարտել իր գործն ու
քրիստոնեությունն էլ հաղթանակի չէր հասցրել։ Այս հարցերը
ձեզ չե՞ն հուզում։ Իսկ գուցե այդ ամենը քո՞ղ է, և նրան ուղղակի
վրիժառուների խո՞ւմբ է պատահել։ Ինչպես որ իր եղբայր
Սուրենին։
Հյուրերին ապշանք էր համակել։
— Իսկ նրան հաջորդած իր որդի Արիստակեսին ի՞նչ
պատահեց,— հարցրեց Շահաբը՝ դառնալով Երեմիային։
— Նրան սաստիկ ցավն է տարել,— արագ արձագանքեց
Երեմիան։
— Կարելի է և այդպես արտահայտվել,— քմծիծաղ տվեց
Շահաբը,— եթե Չորրորդ Հայքի վերակացու Արքեղայոս
հայկազունին ցավ կոչենք։ Իսկ ահա Արիստակեսին հաջորդած
նրա որդի Վրթանեսին Տարոնում սպանել կամեցան Սիմ լեռան
բնակիչները՝ որպես վրեժ քրմերին սպանելու և տաճարները
կործանելու համար։ Բայց մահափորձը ձախորդվեց, ու դրա
հետեւանքը եղավ այն, որ Բզնունյաց, Մանավազյան և Որդունի
հայկազուն նախարարական տոհմերը ոչնչացվեցին։ Իսկ նրանք
ամենքը մի-մի երկիր արժեին։
Հյուրերը կարկամած նայում էին նրան։
— Իսկ ահա Վրթանեսի որդու հետ, որին հայրը Աղվանքի ու
վրաց կողմերի եպիսկոպոս էր նշանակել, հետևյալը պատահեց.
նա փորձում է պերճախոսությամբ տեղացիների սիրտը շահել,
համոզել, բայց նրան լսելով, տեղացիներն ասում են. «Սա եկել է