դարձրել են ջահել ազգերին տարեկից ։ Մոռացվել է հայոց իրական պատմությունը, էլ չեմ խոսում նրա առաքելության մասին ։ Խամրել է մեր ազգի տիեզերաճանաչ էությունը, թուլացել նրա արիական ոգին ։ Ահա սա ՛ էր դավի իրական նպատակը ։
Շահաբը ելավ տեղից ու մոտեցավ մագաղաթների կույտին ։
— Ամենը հորինվածք է, տիա ՛ րք,— ասաց,— թե իբր հայը հաճությամբ է ընդունել նոր կրոնը ։ Հայն այսօր էլ իրականում չի ընդունում այն, և իրենք ՝ հռոմեացիք էլ գիտեն դա ։ Ահավասիկ, թե անկեղծության պահին ինչ է վկայում հռոմեական զորքի հետ Հայաստան եկած գրիչը ։
Շահաբը խոնարհվեց, մի մագաղաթ առավ ձեռքն ու մոտ գնաց ջահերից մեկին ։ « Վաղուց ի վեր, երբ նրանք քրիստոնեության անունն ստացան, այդ կրոնը հանձն առան հարկից ստիպված ՝ իբրև մի մարդկային սովորություն, իբրև մի մոլորություն, առանց ջերմեռանդ հավատի ։ Նրանք իրենց ժամանակը մաշում են պարսավելի կրթություններով, հին հեթանոսական սովորություններով ։ Նրանք սիրում են իրենց առասպելների երգերը, վիպասանությունները, նրանցով կրթվում են, նրանց հավատում են, նրանց մեջ հարատևում »։
Շահաբը գրությունը դրեց մագաղաթների կույտի վրա ։
— Իմացե ՛ ք մի բան, տիա ՛ րք, հազար տարի էլ անցնի, հայը չի մոռանա իր իրական Աստծուն ու նրա դիցերին, իր հերոսներին, իր էպոսն ու պատումները ։ Մովսեսներ որքան էլ նրան պարտադրեք, միևնույն է, այն իրենը չի համարի ։ Քո ՛ տոհմը, արքա ՛,— նա դարձավ Պապին,— իրականում այդպես էլ չի ընդունել նոր կրոնը և, չկարողանալով հրաժարվել եկեղեցուց, քանի որ նրա թիկունքին Բյուզանդիան է, իր վրեժն առել է այդ կրոնի սպասավորներից ։ Ի ՞ նչ են ասում վանականները ՝ Գրիգորիսն ինչպե ՞ ս մեռավ ։