Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | страница 66

տակ քողարկված են ծպտյալ խմբեր ։ Իսկ նրանք գաղտնի պայմանավորվածություն ունեին այլազգի համայնքների հետ ։ Արքայի դեմ դավեցին որսի ժամանակ, երբ նա, բանից անտեղյակ, հռոմեացի թիկնազորի հետ որսին հալածելով, անզգուշություն ունեցավ հեռանալ իրեն նվիրված սեպուհական ջոկատից ։ Գերելով նրան ՝ նախ փորձեցին համոզել կյանքի դիմաց որպես փրկագին ընդունել իրենց կրոնը և տարածել այն, բայց կոպիտ մերժում ստացան ։ Ու սպանեցին նրան ։ Դրան հաջորդեցին խռովություններ Վաղարշապատում և Դվինում. ասես սպասում էին նշանի ։ Հռոմեական կայազորերն անցան նրանց կողմը ։ Նախարարների մեծ մասը գերության մեջ էր, մյուսներին շփոթությունն էր համակել ։ Նախարարներից նրանք, որ հայ չէին ՝ Մամգոններն ու Կամսարականներն, իրենց զորքով ու կարողությամբ միացան դավադիրներին ։ Արքային հավատարին հայ նախարարները հեռացան լեռները ։ Եվ եղավ այն, ինչ եղավ ։
— Պատվարժան Շահաբը գուցե ինչ որ բան շփոթո ՞ ւմ է,— ասաց Երեմիան խռովահույզ,— Տրդատ արքային իսկապես սպանել են, և դա արել են հին հավատքին հավատարիմ նախարարները, սակայն դա եղել է հետո ։
— Հոգուդ մեղք ես անում, զավա ՛ կս,— արձագանքեց Շահաբը ՝ դառնալով դեպի Երեմիան ։— Հայերն արքայասպան չեն եղել ու չեն լինի, քանի որ արքան Աստծո փոխանորդն է մարդկանց մեջ ՝ մարդու տեսքով ։ Հայերն անգամ ուրիշների թագավորներին չեն սպանում, քանի որ գիտեն իրենց թույլատրվածի սահմանները և չեն խառնվում Աստծո գործերին, որպեսզի Բարձրյալը մեծամտություն չհամարի դա ։
— Ոչինչ չեմ հասկանում,— Երեմիան ձեռքերը կողք տարածեց,— այդ դեպքում ո ՞ ւմ են սպանել բողոքական նախարարները ։
— Նրան, ում սպանել են նախարարները, Տրդատ արքան չի եղել,— պարզաբանեց Շահաբը ՝ բառերը հատ-հատ