Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 64

ցույց ժողովրդի, օգտագործել է որպես խրտվիլակի. արքայական հագուստով գցել է հայոց բանակի առաջը, իսկ ինքն այդ նույն բանակի գլուխն անցած ՝ արել իր ուզածը ։
Հայր Մարդպետը գլխի շարժումով հավաստեց, որ ինքն էլ է նման պատում լսել ։ Գնել իշխանը զարմացած մերթ Բաթ իշխանին էր նայում, մերթ Շահաբին ։ Երեմիան անհամբեր սպասումի մեջ էր ։
— Վանականները գիտեն մարդկանց վրա խոսքի զորությամբ, դեղերով և հմայությամբ ազդելու հնարքները,— ասաց Շահաբը,— բայց ոչինչ չէր կարող մտափոխել այն թագավորին, ում ես տեսա Գիսանեի տաճարում. աշխարհի վրա ոչ մի հրաշք, ոչ մի հմայում չէր դարձնի նրան այն, որպիսին պատկերված է վանականների գրքերում և որպիսին գիտեն նրան այսօր մարդիկ ։ Նա ոչ մի վիճակում չէր գնա իր ազգի և իր հավատքի դեմ, թեկուզ իր ընտանիքի, իր տոհմի գոյության հարցը դրված լիներ նժարին ։ Դա հնարավոր չէ. իմ ճանաչած Տրդատ արքան չէր անի այն, ինչը որ հիմա վերագրվում է նրան ։ Անկարելի է ։ Նրա անունը Տիր դիցի պատվին էր, և նա չէր կարող ուրանալ թե ՛ հայոց դիցերին, թե ՛ իր անունը ։ Գիտակցության մի նշույլ էլ եթե թողնված լիներ Բաթ իշխանի ասած հակաթույնով ետ բերելուց հետո, ապա նա չէր գնա իր նախնիների հավատքի եմ ։ Իսկ Տրդատ արքան մահից վախեցող չէր ։ Կարող էր չէ ՞ նա, երբ դեռ Տարսոնում էր, մերժել կայսեր առաջարկն ու հրաժարվել նրա զգեստներով մենամարտել թշնամու դեմ, ով մի դյուցազն էր, և ոչ ոք չէր հաղթել նրան ։ Հավատացեք ՝ ոչ ոք նրան չէր մեղադրի երկչոտության մեջ, բայց նա գնա ՛ ց մահվան դեմ ։ Եվ ահա հորինովի մի պատմությամբ այդ վիթխարի այրին, որ արժանի է մեծարման, իրենց գրքերում դարձրին հլու մի մատռվակ, անմարմին մի պատմուճան, դարձրին խոզ ու բաց թողեցին շամբուտներում արածելու, որպեսզի այդ կերպ կոծկեն իրականությունը ։ Իսկ երկիրն էլ դարձավ դժգույն ՝ իրենց վանքերի պատերի գույնի պես ։ Թո ՛ ղ հավաքվեն բոլոր վանականները, թո ՛ ղ վարազ դարձնեն ինձ ու բաց թողնեն արածելու շամբուտներում անվերադարձ, որպես