Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 63

բանակը հարավում պահել։ Եթե հապաղենք, ապա հետո արդեն դժվար կլինի»։ Քրմապետ Արձանը չկարողացավ տարհամոզել նրան։ Նրանք ինձ կարգադրեցին հրավիրել գրագրին, իսկ երբ նա եկավ, արքան հրովարտակ թելադրեց. «Երկիրը շեն ու լի, խաղաղ ու անվտանգ պահելու համար պետք է զորացնել դիցերի պաշտամունքն ու պատվել նրանց զոհերով։ Դուք ինքներդ գիտեք, թե ինչպես դիցերի օգնությամբ սկզբից՝ մեր նախնիների օրերից, բազում հաղթություն, խաղաղություն էր շնորհված և կամ թե ինչպես բոլոր ազգերը նվաճված և մեզ հնազանդ էին։ Սակայն երբ չկարողացանք դիցերին պաշտամունքով հաճեցնել, նրանց կամքը մեր նկատմամբ քաղցրացնել, ցասումով մերժեցին մեզ, զրկեցին մեծ տերությունից։ Մանավանդ քրիստոնյա աղանդի մասին պատվիրում եմ ձեզ, որ եթե գտնվի այնպիսին, որ հազար և բազում դեպքից մեկ անգամ խափանարար լինի դիցերի պաշտամունքին, այդպիսին եթե գտնվի, պետք է շուտափույթ հայտնաբերվի, և արքունիքից պարգևներ ու պատիվներ շնորհվի հայտնաբերողին։ Իսկ եթե որևէ մեկը չհայտնի կամ թաքցնի այդպիսինը և ապա գտնվի, մահապարտ կհամարվի, արքունի հրապարակը բերվելով՝ կսպանվի, և նրա տունը արքունիքին կտրվի»։ Հետո Տրդատ արքան կանչեց իր համհարզ-սեպուհին և կարգադրեց հրովարտակը փութով հասցնել Վաղարշապատ և ապա մեկնել հարավ՝ սպարապետի մոտ, և փոխանցել իր հրամանը. սահմանը հսկող զորքից առանձին ջոկատներ տարբեր ճանապարհներով ուղարկել Վաղարշապատ, այնպես, որ դա արվի գաղտնի և՛ պարսիկներից, և՛ ամեն տեսակ գործակալներից։ Բայց, ինչպես պարզվեց հետո, ուշ էր արդեն... Շահաբի այս վկայությունը ցնցել էր նրա հյուրերին, զարմանքից կլորացած աչքերով նրանք միմյանց էին նայում։ Այսպես մնացին առժամանակ։ Լռությունը խաթարեց Բաթ իշխանը. — Մեր տոհմի մեծերից լսել եմ, թե Տրդատ արքային ընդարմացնող թույն են տվել ու հակաթույնով մասամբ ետ բերելով՝ դարձրել հլու մի արարած։ Եվ Գրիգորիսը նրան, ի