Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 62

անհամաձայնությունից չի եղել. սասաններին հրահրել են դրսից՝ որպեսզի խախտվի մեր միաբանությունն այդ երկրի հետ։ Արքան գիտեր, որ զրադաշտականության ստեղծումն էլ է նույն նպատակն ունեցել, և մտահոգ էր, որ նոր կրոնի ընդունումը կլինի բաժանումի վերջին քայլը, և Տարսոնի համար դյուրին կդառնա Արևելքը տրոհելով՝ նվաճելը։ Արձան քրմապետը նույնպես մտահոգ էր, նա մեկ ուրիշ վտանգ էլ էր տեսնում. նա գտնում էր, թե նոր կրոնի հաստատումը գաղտնի նպատակ ունի՝ կտրել մեր ժողովրդին իր պատմությունից, մոռացնել տալ նրան իր ծագումը, իր արարման նպատակն ու պարտականությունն Աստծո առաջ։ Եվ այդտեղ էր, որ ես առաջին անգամ լսեցի, թե ո՞րն է մեր ազգի արարման նպատակն ու Երկրի վրա ունեցած առաքելությունը։ Եթե ես այն հնչեցնեմ հիմա, ապա Ձեր մոտ տարակուսանք և գուցե հեգնանք առաջանա, ու հենց դա էլ կապացուցի, որ այն ժամանակ ճիշտ էր քրմապետ Արձանն իր մտահոգություններում։ Բայց դա ես կասեմ հետո։ Շահաբն ափով տրորեց դեմքը, ասես կարևոր մի բան էր ուզում վերհիշել։ — Նրանք երկուսո վ խորհրդակցեցին բավական երկար։ Արքան ոչ միայն կամենում էր դեմ գնալ կայսեր առաջարկին, այլև ցանկանում էր նախահարձակ լինել։ Նա հատկապես վրդովվել էր, որ իր մոտ սպասավորության էին ուղարկել իր հորն սպանած Անակի որդի, ծածուկ քրիստոնեադավ Գրիգորիսին, ում նա զնդանել էր հենց այդ նույն օրը։ «Նրան հատուկ էին ինձ մոտ ծառայության ուղարկել՝ հին դավը շարունակելու համար,— ասում էր արքան։— Չէ՞ որ նրա հորը խոստացել էին պարթևական տիրույթները»։ Արձան քրմապետը զգուշավորության էր կոչում արքային՝ առաջարկելով կայսերը մոլորեցնելու ուղի գտնել և ժամանակ շահել։ Բայց արքան անդրդվելի էր. նրան լուրեր էին հասել, թե ծպտյալ քրիստոնյա աղանդավորներ են թափանցում երկիր՝ նոր կրոնը քարոզելու համար։ «Եթե վտանգի դեմը հիմա չառնենք, նրանք կհասցնեն կազմակերպվել,— ասում էր արքան,— իսկ ես հարկադրված եմ