Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 60

թագավորի համար չկային արդեն սեփական հոգսեր. նա մի խնդիր ուներ Աստծո առաջ. ապահովել իր ազգի ճանապարհը դեպի կատարելություն ։ Նա երկրի փաստացի տերն էր, ողջ երկիրն իր սեփական հարստությունն էր, քանզի այն ձեռք էր բերվել և պահվում էր իր նիզակի զորությամբ ։ Եվ քրմերի սրբազան պարտքն էր ձևավորել այնպիսի արքա, ով այդ ահռելի սեփականությանը տիրելով, միաժամանակ զերծ լիներ մանր կրքերից ։ Այլապես աղետ կլիներ ։ Դե ՛, հաջորդ փուլն արդեն արարչականն էր, որն անցած արքան համարվում էր իր ժողովրդի ոգեղեն օրենքը ։ Նա արդեն մարդ չէր ՝ մեր սովորական պատկերացումներով ։ Նա կիսադից էր ՝ անթերի, անաչառ, անկաշառ, սիրառատ, իմաստուն ։
Երեմիան լսում էր նրան հմայվածի պես ։ Նկատելով այդ ՝ Բաթ իշխանը հրեց Հայր Մարդպետի ուսը և հայացքով ցույց տվեց գրագրին ։ Մի լայն ժպիտ փեռեկեց նախարարի դեմքը ։
— Արքայի կենցաղային նվիրագործությունն անցնում էր կյանքի երեք շրջանով ՝ հովվություն, զինվորություն և նոր միայն արքայություն ։ Նկատել եք, անշուշտ, այդպես է նաև մեր էպոսում ։ Չէ ՛ ր կարելի մարդուն թագավոր կարգել, եթե նա չգիտեր մյուս խավերի խնդիրներն ու մտածումները ։ Հանրության մեջ կար երեք դաս ՝ արտադրողներ, զինվորներ, կառավարիչներ ։ Արքայի պարտքն էր համերաշխություն ապահովել նրանց միջև ։ Այսպիսի արքան բարիք էր բերում իր հպատակներին, և նրան շատ դեպքերում երկրպագում էին որպես դիցի ։ Եթե դատենք այսպես, ապա Տրդատ արքան, կարելի է ասել, այնքան էլ մեր մարդը չէր ։ Բայց սա նոր կրոնի ընդունման մեջ այնքան էլ վճռորոշ չի եղել ։
— Ինչպե ՞ ս,— չհամբերեց Հայր Մարդպետը,— չէ ՞ որ նա հրաժարվել է իր ազգի հավատքից, ոչնչացրել տաճարներն ու մատյանները ։
Շահաբի դեմքին լարում նկատվեց. նա մտորում էր ի ՞ նչ կերպ պատասխանել նախարարին ։