Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | страница 58
ոչ հայ տոհմերին, ինչը թե՛ իր, թե՛ երկրի համար բախտորոշ
եղավ։ Նա հետո զղջաց դրա համար, բայց ուշ էր արդեն։
Բոլորը Երեմիայի դեմքին քրտինքի շողարձակող կաթիլներ
նկատեցին, սակայն մոռացել էին թե՛ գրազ, թե՛ երիվար. նրանց
բոլորին այդ պահին հետաքրքրում էր, թե Շահաբն ինչ
պատմություն է իրենց ներկայացնելու։
— Տրդատը հաստատվեց որպես Հայոց Աշխարհի տիրակալ,
բայց միայն մեր քրմերին ճանաչելուց հետո հասկացավ, թե
որպիսի երկրի արքա է ինքը և որն է այդ երկրի արքայի
պարտականությունը։ Դրանից հետո նա դարձավ շրջահայաց և
հոգաց մեր հավատքն ամրապնդելու համար։ Այդ մասին լուր
հասցրին կայսրին։ Ու քանի որ մեր հավատքը
ընդհանրություններ ուներ զ րադաշտականության հետ,
Տարսոնում կարծեցին, թե Տրդատը մոլորեցնում է իրենց և միտք
ունի դաշն կնքել պարսիկների հետ։ Եվ խորհեցին նրան
սաստելու մասին։ Արքայի ուժը երկրի ուժն է, իսկ երկրի ուժը
նրա հավատքի մեջ է։ Ահա և Տարսոնում որոշեցին Տրդատի
երկրի հավատքը վերացնել ու փոխարինել այն նոր կրոնով։ Դա
անելու համար նրանք Հայաստանում զգալի աջակիցներ
ունեին. հռոմեական զորակայանները, երկիր թափանցած
ծպտյալ քրիստոնյաները, այլազգի ավագանիները՝
Կամսարականներ, Ամատունիներ, Մամիկոնյաններ, նաև՝ այլ
ժողովուրդների մեծամարդ համայնքներ...
Հայր Մարդպետը գլուխը տարուբերեց խոժոռ ու մռայլ։
— Եվ մի՞թե հնարավոր չէր կանխել դավը,— հարցրեց։
— Դավը կանխելի է թվում իրականանալուց հետո, պատվելի՛
նախարար, և այս ամենը մենք հետո իմացանք,— տխուր
արձագանքեց Շահաբը, դադար տվեց մի պահ և ապա
շարունակեց։— Հայոց Աշխարհի հավատափոխությունը
հաջողելու համար Տարսոնը ընտրել էր Տրդատի գրագիր
Գրիգորիսին, ով իր ափեափ լցված անձնական ու տոհմական
վրեժն ուներ Տրդատի ու նրա երկրի հանդեպ։ Իսկ Տրդատն
անտեղյակ էր նրա ով լինելուց։ Այնպես որ, ինչպես հետո