Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 56

— Հյուր է, Տարոնի Հացեկացից եկել է Գառնի ՝ ազգականի մոտ ։ Նա Մեսրոպ քրմապետի ժառանգն է ։ Երբեմն հաց է բերում ինձ ։ Նրան ուսուցանում եմ այն ամենը, ինչ թույլատրված էր իմանալ քրմական սանին ՝ ծեսեր, օրհնություններ ու աղոթքներ ։ Նրա համար սրբազան մեհենագրերով մի Մաշտոց եմ պահել, որը կյուրացնի տառերն իմանալուց հետո ։ Այնքան է հմայվում, որ ահա այսպես հոգնում է երբեմն ու անկարող է լինում տուն գնալ ։
Բոլորը ժպտացին ։ Հայր Մարդպետը հոգատար դայակի պես մորթիներով ծածկեց տղային, մի ոսկեդրամ դրեց նրա բարձի տակ ՝ ասելով.
— Նրա սովորածը մի օր պետք կգա հայրենիքին ։ Իսկ Բաթ իշխանը հարցրեց.— Որքա ՞ ն են հին մեր մեհենագրերը ։
— Որքան գիտեմ ՝ չորս հազար չորս հարյուր տարեկան են,— եղավ պատասխանը ։
Շահաբը երբեք այսքան հյուր չէր ունեցել և չգիտեր ՝ ինչպես տեղավորեր նրանց ։ Բայց եկվորներն առանց տրտունջի տեղ գտան իրենց համար, ով ինչպես կարողացավ, ասես ամենևին արքունի հարմարավետ կյանքին սովոր չլինեին ։
Արքան ներկայացրեց տարաժամ այցի նպատակը. իր մտերիմներին հրավիրել է Շահաբի կացարան ՝ նրանից լսելու, թե ինչ է կատարվել իրականում Հայոց Աշխարհում յոթանասուն տարի առաջ ։
Շահաբը թեև սպասում էր, որ մի օր կայանալու է այս հանդիպումը, այնուամենայնիվ շփոթության մեջ էր և չգիտեր ՝ որտեղից սկսել պատումը ։ Այդպես էլ ասաց հյուրերին ։ Օգնության հասավ Հայր Մարդպետը, ով ուղղակի հարցրեց.
— Ասա ՛ մեզ, պատվարժա ՛ ն Շահաբ, այդ ինչպե ՞ ս եղավ, որ Տրդատը հրաժարվեց մեր հայրենի հավատքից ու ընդունեց նոր կրոնը ։ Ես Երեմիայի հետ վիճում եմ արդեն մի ողջ հավերժություն. ինձ հավատ չեն ներշնչում վանականների