Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 51

ու պտղահարկ են հավաքում ։ Հանուն ինչի ՞, եթե երկրի համար դժվարին այս օրը պիտի գծուծություն անեն ։ Նրանք պարարտանում են, թանկարժեք հագուստներ կրում, դղյակներում ապրում, մինչդեռ քրմերը, որ նրանցից զորավոր էին ու հարգված, ժուժկալ էին, սակավակյաց ։ Ուղղե ՛ լ է պետք Տրդատի սխալը. արքայական հրովարտակով զրկի ՛ ր նրանց ամեն տեսակ հարկերից. այդ միջոցները կհերիքեն երկիրը վերականգնելու համար ։
Եվ իսկապես, անցնելով գավառից գավառ, նահանգից նահանգ ՝ արքան ու իր ուղեկիցները համոզվում էին, թե որպիսի հսկայածավալ տարածքների է տիրում եկեղեցին ։ Սուրբ Կարապետ վանքում նրանք քառասուներեք կրոնավորի պատահեցին, և այդ քառասուներեք հոգին տիրում էին տասներկու խոշոր դաստակերտի ։
Նույն պատկերն էր մյուս վանքերում ևս ։
— Զրկի ՛ ր նրանց հարկերից, արքա ՛,— պնդում էր Հայր Մարդպետն ամեն անգամ, երբ հանդիպում էին անծայրածիր վանքապատկան հողերի ։
Արքան նրան պատասխանում էր բազմանշանակ լռությամբ ։
Շեներից մեկով անցնելիս ամուսնական մի զույգ կտրեց արքայի ճամփան ։ Պարզվեց ՝ անզավակ էին ։ Թախանձեցին թույլ տալ իրենց բաժանվել և նոր ընտանիքներ կազմել ՝ երեխա ունենալու համար ։ Նրանք ասացին, թե քանի տարի դիմում են վանականներին, բայց մերժում են ստանում ։
— Հիմարությո ՛ ւն,— արձագանքեց Հայր Մարդպետը,— այդ ո ՞ ր մի վեհ նպատակի համար են այս մարդիկ զրկվում ժառանգ ունենալու իրավունքից ։ Ի ՞ նչ է շահում նրանց տառապանքից երկիրը, որ զինվորի ու բանող ձեռքերի կարիք ունի ։ Նրա հորդորով արքան ազատ արձակեց նրանց ։
Այս լուրն արագորեն տարածվեց գավառներում, և երկրի տարբեր ծայրերից նման զույգեր էին գալիս արքայի մոտ ու խնդրում իրենց էլ ազատ արձակել ։ Եվ նման ամեն դեպքում