Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 5

Հեռանալով գահից ՝ արքան մոտ գնաց ավագանուն ։ Ամենը կողմ քաշվեցին, ու մի լայն միջանցք բացվեց նրա առջև ։
— Իսկ գուցե դուք ուզո ՞ ւմ եք, որ Շապուհն էլի ՛ իր որդիներին պարտադրի որպես տիրակալ ձեզ ու ձեր երկրի ։ Կամ նորեն լինի ՞ այնպես, որ ստիպված լինեք թողնել ձեր ընտանիքները, կանանց, որդիներին ու փախչեք, ցրվեք աշխարհով մեկ ։ Դուք ուզո ՞ ւմ եք, որ նորեն չափահաս տղամարդկանց փղերը տրորեն, իսկ կանանց ու երեխաներին սայլերի ցցերի վրա հանե ՞ ն, ինչպես եղավ իմ մոր գերումից հետո ։ Դա ՞ եք ուզում ։
Քայլելով առաջ ՝ արքան արյունով լեցուն աչքերով նայում էր ավագանուն ։
— Տանջամահ եղած այդ մարդկանց կանչերի արձագանքները չե ՞ ն խլացնում ձեր ունկերը ։ Եվ մի ՞ թե ձեզանից որևէ մեկն իրավունք ունի խոսել արժանապատվությունից այդ ամենից հետո ։ Թե ՞ ուզում եք, որ Շապուհը նորեն հայ նախարարների ու ազատների [ 1 ] կանանց հավաքի, ինչպես եղավ Զարեհավանի ձիարշավարանի հրապարակում, մերկացնել տա բոլորին, նստեցնի հրապարակի երկու կողմերում, իսկ ինքը, ձի հեծած, ամեն օր անցնի կանանց միջով, և ով որ իր աչքին գա, մեկ-մեկ տանի իր վրանն ու անպատվի ։ Եթե դա է ձեր ուզածը, էլ ինչո ՞ ւ եք հապաղում, շտապե ՛ ք տուն և հասնելուն պես ձեր աղջիկներին ու կանանց ուղարկե ՛ ք Շապուհի մոտ ՝ հարճության, որպեսզի հետո ձեր անմիաբանության պատճառով ե ՛ ս հարկադրված չլինեմ կքել ստորացման ցավի տակ ։
Տխուր այս դեպքի հիշեցումը պապանձում բերեց սրահին ։ Դա հարկադրեց արքային դադար տալ մի պահ ։ Ու լռության մեջ քայլելով ՝ նա կրկին եկավ դեպի գահը ։
— Ես այսուհետ արքա եմ, և իմ կյանքն իմ երկրինն է ։ Ինձ համար երկու անանց արժեք կա ՝ Արարիչ և Հայրենիք ։ Դրանք վեր են իմ բոլոր այլ արժեքներից, անգամ իմ ընտանիքից ու զավակներից ։ Եվ իմ բոլոր քայլերը, որոշումներն ու վարքս ամբողջությամբ բխելու են այս երկու արժեքից ։ Նույնը պիտի