Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 42
կարող էր լինել դա, երբ նրանք վաղուց երես են թեքել իրենց
դիցերից։
Այս ասելով՝ նա կարգադրեց հավաքել զորասյան փեշերը,
խտացրեց այն ու կուչ ածեց հսկա մի ոզնու նման։ Եվ ապա
սուրհանդակ ուղարկեց օգնական ուժերի խնդրանքով։
Իսկ հայերը, արհամարհելով իրենց վրա թափվող նետերը,
նիզակներն ու պարսատիկներից նետված քարերը, շարքերը
կուռ պահած, առաջ էին գնում որպես անճանաչելի մի մեքենա,
որին հնարավոր չէր խոցել, քանի որ ետ էր մղում կամ կուլ
տալիս սլաքները, և հնարավոր չէր կանգնեցնել, քանի որ
անվավոր մի սարք չէր այն, որ ջարդելով խաթարեին նրա երթը։
Պարսիկները մնացել էին ապշած. ինչ-որ մի հնարքով հայերի
առջևի շարքերում հայտնվում էին նոր-նոր կռվել սկսող
զինվորներ։ Միչդեռ խառնիխուռն գրոհող պարսիկները հոգնել
էին սրեր շարժելուց, վիրավորները կառչում-կախվում էին
կռվողների թևերից, ընկածները ոտնատակվում էին,
խոցվածներն ընկնում էին ետին շարքերի վրա։
Այդ միջոցին Երեմիան, որ բարձունքից զննում էր մարտի
դաշտը, արագ քայլերով մոտեցավ արքային։
— Նայի՛ր հապա, արքա,— ասաց ձեռքը դեպի պարսիկների
զորքի միջնամասը պարզելով,— մի՞թե տարօրինակ ոչինչ չես
տեսնում։
Արքան ուշադիր նայեց Երեմիայի ցուցանած ուղղությամբ։
— Նրանց թիկունքում խառնաշփոթ է ասես,— ասաց
Երեմիան,— նրանց փղերն անկանոն պտտվում են տեղում
առաջ գալու փոխարեն. մի աներևույթ ուժ կարծես կախարդել է
նրանց։
Արքան վերջապես տեսավ խառնաշփոթի մատնված փղերին։
Մի քանի վայրկյան նայեց այդ ուղղությամբ, ապա ասաց
գոհունակությամբ.