Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 36

դարձրեց շատերին լուծ դնողներ, մի ՞ թե մեր սրտերում չէ նա հիմա ՛ այս պահին ։
— Մեզ հե ՛ տ է,— կանչեց զորքը խրոխտ ։— Մի ՞ թե մեզ հետ չէ Պարույրը Հայկազյան ։— Մեզ հե ՛ տ է ։— Մի ՞ թե մեզ հետ չէ Արամն աշխարհակալ ։— Մեզ հե ՛ տ է ։— Արտաշեսը Երվանդյան ։— Մեզ հե ՛ տ է ։— Տիգրանը արքայից արքա ։— Մեզ հե ՛ տ է ։
Քաջ հայկազունների անունները լսելով ՝ բանակն ավելի ու ավելի էր բորբոքվում, շատերը, հրամանի չսպասելով, մերկացրել էին սրերն ու խփում էին վահաններին ։
— Եվ կամ Արշակը, ում հետ բոլորդ եք մարտի մեջ մտել ։
— Մեզ հե ՛ տ է,— սրերի ու նիզակների անտառ պարզվեց դեպի թշնամին ։
— Եվ այսօր ՝ այս միջոցին, պարզ կդառնա ՝ մենք արժանի ՞ ենք նրանց հետնորդը կոչվելու, թե ՞ վայելքն ու ապականությունը խեղաթյուրել են մեզ անդարձ ։
— Արժանի ՛ ենք, արքա ՛, առաջնորդի ՛ ր մեզ ի մարտ ։
— Արարիչը հաճեցել է մեզ արու ծնվել, որպես զինվոր իրեն ու մեր Հայրենիքին ։ Եվ մեր կյանքի իմաստը, ինչպես մեր հայրերն են սովորեցրել, ոչ այլ ինչ է, քան ծառայել Աստծուն ու հեռու պահել մեր Հայրենիքը փորձանքներից ։ Մենք որդիական պարտք ունենք մեր բոլոր ծնողների առջև ու հիմա պահն է այն կատարելու ։
— Ա ՛ յ, սա ուրի ՜ շ, ա ՛ յ, սա թագավորի խոսք է ։ Կրակ ու բո ՛ ց է, թե չէ հոգնեցինք ՝ Աբրահամ ու Իսահակ լսելով, ասես մենք ինքներս նախնիներ չենք ունեցել ։ Ո ՜ նց է եռացնում արյունս այս