տերունական խաչի նշանը առած դիմեց մեհյանի դուռը և մեհյանի ամբողջ շինվածքը հիմնահատակ դղրդալով տապալվեց, և փայտակերտ մասերը հանկարծ բռնկվելով վառվեցին տերունական նշանի զորությունից և ծուխը ծառացած մինչև ամպերը հասավ »։ Այդպես ահա մոլորեցնում են մարդկանց ։
Շահաբը ձեռքի կտրուկ մի շարժումով արտահայտեց իր ողջ զայրույթը ։
— Երբ մեհյանն ավերեցին, Գրիգորիսը կարգադրեց իշխաններին հավաքել քրմերի և տաճարների պաշտոնյաների բոլոր մանուկներին և առաջարկեց մեզ դառնալ քրիստոնյա ։ Սակայն մեզանից ոչ մեկը հանձն չառավ կատարել նրա պահանջը, և ես, որ երեխաներից ավագն էի, դիմելով նրան ու իշխաններին ՝ ասացի.
— Լա ՛ վ իմացեք և լա ՛ վ հիշեցեք, որ եթե կենդանի մնանք ՝ փոխարենը կհատուցենք ձեզ, իսկ եթե մեռնենք, ապա դիցերը մեր փոխարեն կհատուցեն ։
Այս խոսքերը լսելով ՝ Անգեղտան իշխանը հրամայեց խուզել մեր մազերը, պահակ կարգեց մեզ վրա և սպառնաց, թե հարմար պահի բանտելու է մեզ ։
Եվ մենք արքայական զորքի հետ չափչփում էինք երկիրը ։
Կուառսից գնացինք Իննակնյան վայրը ։ Երբ հասանք, տեսանք բագինը քարուքանդ արված և տասնհինգ կանգուն բարձրություն ունեցող արձանը չորս մասի բաժանված ։ Այստեղ էլ հայոց հավատքի հետնորդները հարձակվեցին եկվորների վրա, սակայն զորքը, որ մեծաթիվ էր, զսպեց նրանց, իսկ քրմերին խոշտանգելով ՝ մահվան դուռր հասցրին ։ Ես արքունի զինվորներից մեկից, որ իմ հայրենի գյուղից էր, իմացա, որ Գրիգորիսը նախքան Կուառս գալը, թագավորական զորքի հետ Վաղարշապատից գնացել է Արտաշատ ու ավերել այնտեղ Անահիտ դիցուհու բագինը ։ Նրանք ճանապարհին հանդիպել էին քրմական գիտության դպիր, Որմզդի գրչի Դիվանի