Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 26
լիներ լիարժեք։ Թեպետ տաճարները հարուստ էին
նվիրատվությունների շնորհիվ, բայց իրենք սեփական ոչինչ
չունեին և չգիտեին՝ ի՞նչ է սեփականությունը։ Տարվա մեջ երկու
անգամ էին նոր զգեստ ստանում։ Նրանց կոչումը Արարիչին և
իրենց ժողովրդին ծառայելն էր։ Նրանց հետ վիճել հնարավոր
չէր, քանի որ նախ՝ նրանց ներկայութունը մոգական
ազդեցություն էր ունենում մարդկանց վրա և հետո՝ նրանք
իրենց խոսքն այնպես էին ասում, որ այն միանգամից չընդունել
հնարավոր չէր։ Նրանց հոգու ուժը կազմում էր ընդհանուր
շղթա, և այդ հանրագումարից ընդհանուր նպատակների
համար կարող էր օգտվել նրանցից յուրաքանչյուրը քրմապետի
միջոցով, ով հավաքում, կուտակում էր ընդհանուր ոգեղեն ուժը։
Նրանք կարողանում էին այդ ուժը միմյանց փոխանցել նաև
տարածության վրա։ Նրանք կարողանում էին հարուցել
կարեկցանք կամ սարսափ, հպարտություն կամ դժգոհություն։
Նրանք տեգ և տապար վարժ էին բանեցնում, բայց առավել
վարժ ազգի սրտին էին տիրում։ Նրանց ոչնչացումով ազգը
որբացավ, քանզի խաթարվեց առնչությունն Արարչի հետ, ու
քանի որ եկվորները պարզունակ արարածներ էին նրանց
համեմատ, ապա ազգը մեր կորցրեց իր յուրահատկությունն ու
վերածվում է ահա հոտի, ինչպես եկվորներն են սիրում ասել...
Շահաբը դառը հառաչանքով ընդմիջեց իր խոսքը, գլուխը
տարուբերեց տխրությամբ։
— Կռվի հաջորդ օրը Սյունյաց իշխանի մոտ բերին քրմերից
մեկին և նրան աղաչում էին ցույց տալ թաքցրած գանձերի
տեղը, ինչպես նաև գետնափոր բնակարանի դռները։ Բայց նա
ոչինչ չասաց և գերադասեց կախաղանի վրա մեռնել։ Գիսանեի
տաճարը, որ հորդաբուխ աղբյուրի արևելյան կողմում էր
գտնվում, երկու քայլաչափ հեռավորությամբ միայն, քարուքանդ
արին, հիմքերը ստուգեցին, բայց գանձեր չգտան։
Արքան լսում էր նրան շունչը պահած։
— Ես ինքս իմ աչքով տեսա, թե ինչպես ավերեցին մեհյանը,
իսկ ահա վանականները հորինել են, թե իբր «Գրիգորիսը