Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 25

ու Դեմետրը մենամարտում են միմյանց դեմ, Դեմետրի վրա հարձակվելով ՝ Արծրունյաց իշխանը պատռեց նրա աջ ուսն ու նրան վայր գցեց, ապա կտրեց նրա գլուխն ու գցեց իր մախաղը ։
Երբ պատերազմում Դեմետրը ընկավ, Սյունյաց իշխանը հնչեցրեց խաղաղության փողը, և երկու կողմերից դադարեցրին կոտորածը ։ Կուառսի բնակիչները երբ տեսան, որ սպանվածները քրմեր են, խնդրեցին իրենց իշխաններին դադարեցնել պատերազմը, որպեսզի թաղեն իրենց մեռելներին ։ Եվ նրանք թույլ տվեցին ։ Ապա երկու կողմերից սկսեցին հավաքել իրենց մահացածներին, դրանք այնքան շատ էին, որ գերեզմանի տեղ չմնաց, ուստի լցրին բոլորին մի փոսի մեջ, հուշարձան կանգնեցրին նրանց վրա ։
Շահաբն արքայից թաքուն հագուստի ծայրով սրբեց աչքերից իջնող արցունքները ։
— Ի ՜ նչ մարդիկ էին քրմերը, արքա ՛. դու չես կարող պատկերացնել, թե ինչ աղետ էր նրանց ոչնչացնելը ։ Նրանք դիցերի հետ էին առնչվում, նրանք մարդ չէին, այլ կիսադից ։
— Ինչպիսի ՞ ն էր նրանց տեսքը,— հարցրեց արքան հետաքրքրությամբ ։
— Գոտկատեղից վեր մերկ էին նրանք, սափրված գլխով, բացառությամբ Գիսանեի քրմերի ։ Բարձր դասը մորուք էր պահում ։ Նրանց մարմինը պատված էր խորհրդավոր դաջվածքներով, որոնց իմաստը միայն նվիրյալները գիտեին ։ Նրանցից անդիմանալի հուր էր հորդում ասես. անպատրաստները չէին կարող մոտիկից երկար շփվել նրանց հետ ։ Երբ մեծ ծեսերի ժամանակ նրանք հավաքվում էին տասներեք հոգով, ապա տաճարը հազիվ էր դիմանում նրանց զորության հանրագումարին ։ Նրանք գիտեին բոլոր հարցերի պատասխանները, թեպետ դրանցից ոչ բոլորն իրավունք ունեին հայտնել մահկանացուներին ։ Կենցաղում ժուժկալ էին, չէին կարևորում սնունդը. այն իրենց հարկավոր էր սոսկ գոյությունը պահելու համար, և ոչնչով չէին ծանրաբեռնում իրենց ։ Ու նաև միս չէին օգտագործում, որպեսզի առնչությունը դիցերի հետ