Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | страница 23
— Առա՛ջ եկեք, ո՛վ դավանակործան մարդիկ, հայրենի դիցերին
ուրացողնե՛ր և թշնամինե՛ր բարեփառ Գիսանեի։ Մի՞թե
չգիտեք, որ այսօր ձեր դեմ մեծն Գիսանեն է կռվի ելել և
կուրությամբ ու մահվամբ է կործանելու ձեզ։
Իսկ Դեմետրը՝ որդին Արձանի, ասաց.
— Լսեցե՛ք մեզ, հայո՛ց իշխաններ, այս քառասուն տարի է, ինչ
ծառայում ենք մեր մեծ դիցերին և քաջ գիտենք զորությունը
նրանց։ Գիտենք, որ իրենց սպասավորների թշնամիների դեմ
իրենք են մարտնչում։ Այժմ մենք չենք կարող պատերազմով ձեզ
ընդդիմանալ, որովհետև սա տունն է հայոց թագավորի, և դուք
էլ արքայի իշխաններն եք։ Բայց ահա այս թող հայտնի լինի, որ
թեև ձեզ հաղթել չենք կարող, սակայն գերադասում ենք մեռնել
մեծ դիցերի զոհարանի վրա, քան թե նրանց տաճարները ձեր
ձեռքով կործանված ու ապականված տեսնել։ Դրանով էլ իսկ
կյանքը ատեցինք և մահը նախընտրեցինք։ Բայց դու, որ
իշխանն ես Անգեղտան, առա՛ջ արի, մենամարտենք ես և դու։
Այնժամ մեջտեղ եկան Արձանն ու Անգեղտան իշխանը և
միմյանց վրա հարձակվեցին։ Արձանը հասցրեց տեգով
հարվածել նրա ազդրին և քիչ էր մնում գետին գլորեր։ Բայց
իշխանը, սուրը վեր բարձրացնելով