Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 21

— Տեսե ՜ լ,— Շահաբը ծոր տվեց երանությամբ,— և քանի ՜ անգամ ։ Ծնողներս ինձ նվիրաբերել էին տաճարին ՝ Գիսանեին սպասավորելու համար ։ Դա մեծ պատիվ էր իմ տոհմի համար ։ Այնպես որ ես քայլել սովորել եմ տաճարում ։ Երբ Գրիգորիսը թագավորական զորքի հետ երևաց մեր կողմերում, տասնութս դեռ չէր բոլորել ։
Արքան զգաց, որ նա տրվում է հույզերին ։
— Օ ՜, դառն օրեր էին. ոչ մի թշնամի այդպես անարգ չի եղել, որքան նրանք ։
— Բայց,— արքային ինչ-որ բան անհասկանալի էր,— բայց չէ ՞ որ մեր ժողովուրդը նոր կրոնն ընդունել է սիրահոժար ։
— Սիրահոժա ՜ ր,— դառնությամբ արտաբերեց ծերունին,— ինչո ՞ ւ չես ասում, տե ՛ ր, արյամբ. այդպես ավելի դիպուկ կլինի ։
— Բայց մեզ այլ բան են ուսուցանել...
— Ովքե ՞ ր, վանականնե ՞ րը,— Շահաբն ուսի վրայից նայեց թագավորին ։— Միայն այն արյունը, որ ես եմ տեսել, բավարար է մի հսկա ճակատամարտի ։
Շահաբը հոգոց հանեց ու լռեց ։
Արքան հասկանում էր, որ նա խճճվել է անուրախ հուշերի հորձանուտում ։
— Նրանք Կուառս հասան վաղ առավոտյան,— բառերը հատհատ արտաբերելով ՝ ասաց Շահաբը ։— Քրմերը տեղյակ էին արդեն, թե կործանելու են եկել մեծն դից Գիսանեն ու Դեմետրը, ուստի գիշերով բոլոր գանձերը լցրել էին գետնափոր տներն ու լուր ուղարկել Աշտիշատի քրմերին, թե շուտափույթ հավաքեցեք պատերազմելու ընդունակ բոլոր մարդկանց և շտապեցեք հասնել մեզ մոտ, որովհետև մեծն Գիսանեն կռվի է դուրս գալիս ուրացող իշխանների դեմ ։ Կուառսի զորքերը նույնպես դարանամուտ էին եղել այգիների ցանկապատերի մոտ, ոմանք էլ անտառներում էին դարանել ։ Գլխավոր քուրմ Արձանը, իր Դեմետր որդուն և Կուառսի քրմական տանից չորս