խոսքը պատվեին ։ Եթե այո ՛, ապա ինչո ՞ ւ ։ Թե ՞ չունեիր շահ խաղաղության մեջ ...
Կաթողիկոսական տեղապահը ձգվեց , ձեռքն ակամա տարավ սև սքեմի վրա տարածվող շղթայախաչին , կամեցավ ինչ-որ բան ասել որպես արդարացում կամ թե առարկություն , սակայն արքայի տեսքից հասկացավ , որ նա պարզաբանումի չի սպասում ամենևին , և ճիշտը լռելն է ։
— Խադի ետևը չէր հասցրել լավանալ Արշակ արքայի տված ծեծից ու չէր կարող նա ձի հեծնել Վիրք գնալու համար ,— կատակեց Սյունյաց Անդոք իշխանը ցածրաձայն , այնպես , որ նրան լսեցին իրեն մոտիկ գտնվողները միայն ։ Նրա խոսքերը զսպված ժպիտ առաջ բերին իր շուրջը , որն աննկատ մնաց արքայից ։ Բայց շշուկը նաև տեղապահին հասավ . նա գունատվեց , ապա շուրթերը սեղմած , ինչ-որ բառեր արտասանեց ՝ լսելի միայն իրեն ։
— Դուք , նախարարնե ՛ ր ու իշխաննե ՛ ր Հայոց Աշխարհի , ո ՞ ւր էիք այդ խառնակ օրերին , ինչո ՞ ւ էիք ամենքդ փակվել ձեր ամրոցներում անտարբեր օտարի պես ։ Ես իմ հոր համար չէ , որ խռովված եմ , ահա , այլ հայոց արքայի , ում պատիվը բոլորիս պատիվն է , տրտունջը ՝ նույնպես մեր բոլորինը . այսպես պատգամել են մեր սուրբ նախնիները ։ Ի ՞ նչ պատահեց ձեզ , որ պատգամն այդ ուրացաք , ու Հայրենիքը ձեզ համար դարձավ նվազ կարևոր , իսկ ձեր հողերը , ձեր ինչքը դարձան ապրելու իմաստ ( և դա այն դեպքում , երբ ամենն արքայինն է , քանի որ նվաճված է և պահվում է նրա նիզակի զորությամբ )։ Ինչո ՞ ւ Հայրենիքը հեռու չէիք պահում ավերող երկպառակությունից և չէի ՞ ք սաստում Աստծո սահմանած կարգին դեմ գնացողներին ։
Ամենքը կանգնած էին խոժոռ ու գլխահակ ։
— Իմ հայր ու մեր բոլորի արքա Արշակին պարսիկները խաբեությամբ գերեցին և մնացի ՛ ն անպատիժ ։ Իմ մայր Փառանձեմին , մեր բոլորի թագուհուն , Տիզբոն տարան ու պղծեցին և մնացի ՛ ն անպատիժ ։ Հապա ո ՞ ւր էին այդ օրերին ձեր բորբոքված դեմքերը , զինավառ ձեր ջոկատներըը , ձեր