Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 19
Հայոց Աշխարհն այս վիճակից. եթե, իհարկե, դուք արդեն երես
չեք թեքել ինձանից ու իմ ժողովրդից՝ ձեզ մոռանալու համար։
Արքային անբացատրելի դող էր համակել, ու նա դադար տվեց
մի պահ՝ շունչը տեղը բերելու համար։
— Ես չգիտեմ, թե ի՞նչ կերպ են իմ նախնիները դիմել Ձեզ ու
երախտահատույց եղել Ձեզ Ձեր օժանդակության համար, ի՞նչ
զոհեր են մատուցել ու նվերներ հրամցրել, բայց արքայական իմ
պատվով խոստանում եմ հանել Ձեզ մոռացության թմբիրից։ Ես
հանձնում եմ ինձ Ձեր կամքին, վարվե՛ք ինձ հետ, ինչպես հարկ
համարեք, միայն թե Ձեր զորությամբ աջակցե՛ք ինձ՝
վերադարձնելու իմ երկրին վաղեմի փառքը, որ տեսել եք Դուք
ու նաև այս տաճարը։
Արքան լռեց ու խոնարհվելով գլուխը հպեց գետնին։
Նա որևէ նշանի կամ արձագանքի էր սպասում։
Մի ձայն լսվեց նրա թիկունքից.
— Այստեղ չեն ծնրադրում և չեն թախանձում աղերսալի։
Արքան անակնկալի եկած գլուխը կտրեց գետնից ու շրջեց
դեմքը՝ շարունակելով մնալ ծնրադիր։
Տաճարի մուտքի մոտ խռիվ մազերով տարեց մի մարդու
ուրվագիծ տեսավ։ Թեպետ ծերունին խավարի մեջ էր, բայց
արքան ճանաչեց նրան. խև Շահաբն էր։ Նա այս կողմերի
ամենատարեց մարդն էր, երևի թե իննսուն տարեկան. նա ծնյալ
արատավոր էր, զրկված խոսելու ունակությունից։ Եվ արքայի
լարված հայացքը խավարի մեջ այլ մեկին էր որոնում,
հատկապես, որ հենց նոր իրեն հասած ձայնը նա նմանեցրել էր
դեռ Դվինում լսած ձայնին։
— Այստեղ չեն թախանձում, արքա՛, այստեղ խոսում են դիցերի
հետ ու երդվում, իսկ դիցերն էլ աջակցում են, եթե կամքը քո մեջ
է։ Քանզի իրական հայերն իրենց Արարչի ու նրա դիցերի Դեմքն
ու Էությունն են կրում Երկրում։ Եվ որքան արարչասեր են
իրական հայերը, նույնքան էլ հպարտ են ու հոգով զորեղ,