Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 14
Ժպիտ երևաց նրա զրուցակիցների դեմքին։
— Նա շտկել է ուզում իր մի նախնու սխալը, ով գլխատել էր
Արձան քրմապետի որդուն,— պարզաբանեց արքան և
ավելացրեց,— այս կռվից հետո, եթե հաղթանակը մեր կողմը
լինի, նա կմիանա մեզ։ Կա՛ այդպիսի պայման։
— Եվ Վահա՞ն իշխանը։
— Եվ Վահա՛նը,— հաստատեց արքան։— Մերուժան իշխանը
մեզ առաջիկա մարտում էլ է օգնելու. նրա մարդիկ ծածուկ
վնասելու են փղերին։ Բայց ամենը պիտի գաղտնիք մնա, քանի
դեռ նա պարսից բանակում է։
Բաթ իշխանն ու Երեմեիան ակամա ձգվեցին՝ ասես այդ կերպ
երդվելով լսածը չհաղորդել ոչ ոքի։
— Սա գաղտնի պիտի մնա նաև սպարապետից,— շարունակեց
արքան։— Ահա թե ինչու նրան չհրավիրեցի։ Մի տեսակ
անվստահություն ունեմ այդ ճենազիների հանդեպ։
— Բայց, արքա՛,— արձագանքեց Բաթ իշխանը,— նա ինքն այլ
մեծամեծների հետ հասավ