Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 134
մարդկությանը նույնիսկ հայտնի չեն... Մեր առօրյա լեզուն
տիեզերագիր է, որում ծածկագրված են գերգիտությունները...»։
Երեմիան զարմացական մի շարժումով տարուբերեց գլուխը։
«...Նայում եմ շուրջս, որոնում ու չեմ գտնում այն իրական
հային, ում արարել է Միակն ու Բարձրյալը, և ով հպարտ էր ու
սեգ իր դիցերի պես, ով ապրում էր դից դառնալու
համառությամբ։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում հիմա այն
մարդիկ, որ շարժվում են ամեն օր այս ու այն կողմ։ Մի՞թե
նրանք հայ են, մի՞թե հայը նրանք են։ Ո՜, ո՛չ, հայը մեռավ,
սրանք ուրվական են, որ վախենում են վանականներից, իրենց
նոր Աստծուց, ու դրանցից ոչ ոք խրոխտության չի դրդում
նրանց. միա՛յն և միա՛յն խոնարհում, միա՛յն և միա՛յն
հեզություն...»։
«...Ի՜նչ երջանկություն է լինել քո իրական, արարչատուր
հավատքի մեջ, տեսնել այն վեհությունը, որ կար մեր
տաճարներում ու մարդկանց հոգիների մեջ. Արարիչի
սահմանած կրակն էր այրվում նրանց բոլորի սրտերում, և
նրանց հետ հարաբերվելով՝ ջերմացնում էինք միմյանց
փոխարդաձաբար։ Դա պատմելու բան չէ, դա զգալ է պետք։ Իսկ
ինչ է հիմա. խավար տներից խավար վանքերը վազող, Արևին
չնկատող ու չերկրպագող, լուսաբացը չողջունող այս
հանրության վերջն ի՞նչ է լինելու...»։
Օրը հետզհետե տրվում էր խավարին։ Կարդալ այլևս
հնարավոր չէր, և Երեմիան մագաղաթները դժկամությամբ դրեց
տեղը։
Շահաբն ուշանում էր։ Դա անհանգստությամբ համակեց
Երեմիային։
Դժվարանալով մթան մեջ հաղթահարել աստիճանները,
Շահաբը սովորաբար իր կացարանն էր գալիս երեկոն չիջած։
Ծերունուն արահետների վրա տեսնելու հույսով Երեմիան
մոտեցավ աստիճաններին, սակայն թեք բացատի վրա որևէ
շարժում չնկատեց։ Դա արդեն անբացատրելի էր, և Երեմիան