դիցերը, մարդիկ ։ Օրենքն է սահմանում բարոյական չափանիշները, և առաքինի է այն մարդը, ով գնում է Արարչի նախասահմանած Օրենքի ճանապարհով ։ Իսկ գնալ Օրենքի ճանապարհով նշանակում է կատարել դրանով սահմանված պարտականությունները, քանզի պարտքի գիտակցումն ու կատարումն է առաքինության ՝ Բարձրագույն Կատարելության հասնելու կարևոր միջոցը ։ Առաքինությամբ էլ իրականացվում է Առաքելությունը...»։
«... Մենք գիտեինք, որ Արեգակնային համակարգը պարբերաբար փոխում է կենդանակերպի համաստեղությունները, իսկ յուրաքանչյուր համաստեղություն ունենում է իր ուրույն ազդեցությունը մարդու և նրա գիտակցության վրա ։ Յուրաքանչյուր համաստեղության շրջանում մենք կատարել ենք փոփոխություններ մեր դիցարանում և մշակույթի մեջ ՝ դիմակայելու այդ համաստեղության ազդեցությանը...»։
«... Հայ լեզուն պարունակում է Արարչի խոսքը, միտքը ։ Արարիչը մի տեղ պետք է իր խոսքը պահպաներ, որպեսզի միշտ հաստատի իր ներկայությունը մարդու կյանքում ։ Եվ Տիեզերքի բարձրագույն բանը ՝ Արարչի խոսքը, վստահվել է մեզ ՝ հայերիս ։ Հայերենը ոչ միայն արարչական լեզու է ՝ տրված մարդկանց, այլև դիցերի լեզու է ՝ տրված դիցերին ու Տիեզերքին ։
Հայոց Լեզվով կարելի է Արարչական Մտածողությունն ըմբռնել ու հասկանալ, կարելի է դիցերի հետ երկխոսել պարզապես, ինչպես հոգով, այնպես էլ անմիջական խոսքով, որը, իհարկե, բոլորին չէ, որ տրվում է ։ Կարելի է նաև Արարչի ու Արարչական ամեն Գոյի հետ շփվել ։ Հայոց լեզուն էությունների լեզու է ։ Բառերը ցուցանում են երևույթի էությունը ։ Երբ հայ մարդն իր լեզուն անտեսում, կեղծում է, արաչաիմացությունը, տիեզերաճանաչողությունը հետզհետե անէանում են... Հայոց այբուբենի մեջ թաքնագրված են բոլոր գիտությունները, ամենայն ստեղծումի պատմությունը, այլ գիտություններ, որոնք