Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 132
դրսևորման արդյունք, աշխարհընկալումային ըմբռնումների
հետ մարդկայնորեն առնչվելու, արարչական գործառույթների
հետ շփվելու, նրանով ապրելու հոգեմտային էության
դրսևորման արգասիք... Ճշմարիտ չէ, թե իբր մեր դիցերը
պարսկական դիցեր են եղել։ Անահիտի և Միհրի
պաշտամունքը մեզ մոտ հայտնի է եղել շատ ավելի վաղ։
Բերոսուս Քաղդեացին ասում է, թե Արդեշիր Բ թագավորը, որ
ընդամենը ութ հարյուր տարի առաջ է կառավարել, Անահիտի
մեհյան կառուցեց և այդ դիցուհու պաշտամունքը սովորեցրեց
Փարսի և Բալխի մարդկանց։ Վինդիշման էլ ասում է, որ
Արդաշիր Բ-ն Անահիտի պաշտամունքն ընդօրինակել է իր
անմիջական հարևան երկրից, այսինքն Հայաստանից։ Հայոց
Անահիտն է բոլոր Անահիտների նախատիպը։ Սա
անվիճարկելի էր մինչև Գրիգորիսի գալը։ Բոլոր նրանք, որ մեր
հավատքից ստեղծեցին իրենց ուսմունքը, նախ մերժեցին,
ինչպես քրիստոնյաները՝ բոլոր դիցերին, անգամ չար դևեր
կոչեցին նրանց, էլի քրիստոնյաների նման, բայց հետո
հասկացան, որ առանց գերագույն այդ ցոլքերի առկայության
անըմբռելի է մնում Արարիչը մարդկանց համար։ Հին
Ավեստայում Միհր, Անահիտ և Տիր չկա։ Ավելին, այնտեղ
Ահուրա Մազդայից բացի մնացյալ դիցերը չար, դև անունն
ունեն։ Մինչդեռ նրանք Արամազդի վեհ ու վսեմ
յուրահատկություններն են, որոնց միջոցով բարի, պայծառ և
օգտավետ արարչությունն է ղեկավարվում։ Նրանք Արարչի
Գերագույն ցոլքերն են։ Նույնն է, ինչպես նախարարները երկրի
վրա. նրանք արքա չեն, բայց յուրաքանչյուրն իր չափով օգնում
և սատարում է արքային կառավարել երկիրը»։
«Արիական համակարգի գլխավոր հասկացություններն են
Արարչածին ը, Առաքինությունը, Պարտականությունը,
Առաքելությունը։ Արարչածին Օրենքը թափանցում, համակում
է ամբողջ Տիեզերքը, վերացնում է քաոսը՝
անկազմակերպվածությունը, հաստատում է անխախտ
կարգավորվածություն, այն նաև իրերի ու երևույթների
համընդհանուր էությունն է, նրան են ենթարկվում բոլոր