Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 131

Արարիչը և սիրի ՛ ր այդ Մարմին-Տիեզերքը, ինչպես քո Արարիչն է սիրում քեզ և քո Տիեզերքը ։
... Ինչպես մոմը լույս չի տալիս առանց այրվելու, այնպես էլ մարմինն անշարժ է առանց Կենաց սկզբունքի ։ Մարմնում եղած Կենաց Սկզբունքը ոչ մի ձևով ենթակա չէ ոչնչացման ։ Մարմինը Կենաց Սկզբունքի եւ Ոգու Առաքելության իրականացման նախապայման է ։
Մարդն իրապես չի ընկալում դիցերի զորությունն ու ուժը, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում դիցերն անմիջականորեն չեն կարող օգնել մարդուն, նույնիսկ ՝ ամենահավատավորին, քանզի Նրանց որևէ անմիջական միջամտություն կարող է աղետալի-անցանկալի ավարտ ունենալ մոտակա մի հսկա տարածքի վրա... ընդհուպ այն մարդու, ում հակված են օգնելու դիցերը... Արարող ուժը նաև ավերող է ։ Դիցերը մարդկանց օգնել և օգնելու են միջնորդավորված... Իսկ ամենամեծ օգնությունը, որ կարող են ցուցաբերել դիցերը, Տիեզերական բարի և չար արձագանքների ՝ աջակցության եւ պատիժների Երկիր իջնելուն օժանդակելը կամ կասեցնելն է... Ինչն էլ մարդուն լավ կամ վատ գործելու ՝ հաղթելու կամ պարտվելու հնարավորություններ է տալիս...
Տիեզերքը նյութ է և լողում է Գերիմաստության Հոգևոր Անեզրության մեջ ։ Գերիմաստության Հոգևոր Անեզրությունն անսկիզբ է եւ անվերջ, այն հավերժ է ։ Հավերժը Գերիմաստության Առաքելությունն է ։ Առաքելությունը Հավերժի Բանալին է »։
Երեմիան կարդում էր կլանված. այս ամենը և ՛ նորություն էր նրա համար, և ՛ անչափ հետաքրքիր ։
Նա ձեռքն առավ հաջորդ մագաղաթը ։
« Մեր աշխարհընկալման-տիեզերաճանաչողության մեջ Արարիչը Միակն է ՝ Ամենաստեղծն ու Ամենակատարյալը ։ Իսկ դիցերի բազմակիությունը ոչ միայն բնական-տիեզերական երեւույթ է, այլև ազգային հոգեկերտվածքի զգացական