Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 130
...Տիեզերքն ամփոփված է մտքի մեջ, միտքը սփռված է
Տիեզերքով մեկ, տիրապետի՛ր մտքիդ։ Հետևի՛ր մտքիդ
ընթացքին, այլապես նա կպատժի քեզ, քանզի ով իշխում է
մտքին, նա նրա բարեկամն է, ով չի իշխում, միտքը դառնում է
նրա մեծագույն թշնամին։ Այսպես են ապրել հոգևոր
իմաստնությամբ արի հայերը և կարողացել են զգալ, նույնիսկ
խոսել ու տեսնել դիցերին...
Արի հայերը իրենց դիցերի Դեմքն ու Էությունն են կրում
Երկրում։ Բայց ինչքան արարչասեր են արի հայերը, այնքան էլ
Նրանց պես հպարտ են ու հզոր, քանզի պատգամում են. Մի՛
նվաստացիր անգամ քո Արարիչի առաջ։
Հայ դիցերը չեն կարող հավատալ նվաստ եւ ողորմացող
«հավատավորին», քանզի դրանք թուլակամ դրսևորումներ են,
անհարիր արի հային, ով ամեն տեղ փնտրում է արարչականը...
Մի՛ մոլորվիր Արարչի երևակայական դրսևորումներով, այլ
գիտակցի՛ր արարչայինի արտահայտամիջոցները. ջրի մեջ՝
մաքրագործությունը, հողի մեջ՝ բերրիությունը, օդի մեջ՝
թթվածինը, հրի մեջ՝ ջերմությունը, եթերի մեջ՝ լույսի
անսպառությունը, արարածի մեջ՝ առաքելությունը, պսակի մեջ՝
ընտանիքը, սեռայինի մեջ՝ ուշիմ երեխաներ ունենալը, կյանքի
մեջ՝ երջանկությունը, հյուրընկալության մեջ՝ օթևանը, ցերեկվա
մեջ՝ արարումը, գիշերվա մեջ՝ քունը, գաղտնիքի մեջ՝
լռությունը...։
Հոգևոր արին ասում է. «Եղիր ինքնաճանաչ, որ ճանաչես
Էությունդ։ Եղի՛ր Էաճանաչ, որ ճանաչես Բնությունդ։ Եղի՛ր
բնաճանաչ, որ ճանաչես Ցեղդ։ Եղի՛ր ցեղաճանաչ, որ ճանաչես
Տիեզերքը։ Եղի՛ր տիեզերաճանաչ, որ ճանաչես Գերագույն
Էությունը։ Ճանաչելով Գերագույն Էությունը՝ բացարձակ
կդառնաս տարածության և ժամանակի մեջ...։
Արի հայերը Տիեզերական Մարմինը գնահատում են այնպես,
ինչպես սեփականը. Հիշի՛ր, որ քո մարմինն էլ Տիեզերք է. իր
մեջ ունի բազմաթիվ կյանքեր ու մարմիններ։ Դո՛ւ ես նրանց