մյուսը նույնիսկ թագավորական ճանապարհ է ։ Քայլի ՛ ր առանց կասկածելու, շրջվելու և վախենալու ։
Մարմնական մահը հոգու նոր ծնունդ է ։
Հավերժության մեջ ծնունդ-կյանք-մահ երրորդությունը անբեկանելի իրողություն է ։ Մարդն էլ անքակտելի երրորդություն է ՝ բաղկացած Մարմնից, Բանականությունից և Ոգուց / Հոգուց ։ Որտեղ նահանջում է ոգեղենությունը, այնտեղ իմաստազրկվում է բանականությունը ։ Որտեղ իմաստազրկվում է բանականությունը, այնտեղ տկարանում է մարմինը ։ Երրորդություն-մարդ որակը նախապայման է Գերագույն Էության ընկալման ՝ Տիեզերաճանաչողության... Ազատվի ՛ ր մահվան երկյուղից ու կլինես իսկապես ազատ եւ անպարտ ։ Մահը թշնամի չէ. այն մարտահրավեր է, արժանի հակառակորդ և մահը տրված է մարդուն այն հաղթահարելու, ոչ ՝ նրան սպասելու և տրվելու համար ։
Մեռի ՛ ր այնպես, որ մահդ էլ ծառայի ազգիդ ու հայրենիքիդ. այսպես են ապրում հայերը և կյանքը սիրում են այնքան, որ գիտակցում են դրա շարունակականությունը ։ Վաղվա գործդ արա այսօ ՛ ր, հաջորդ կյանքին նախապատրաստվիր ա ՛ յս կյանքում ։ Դրանից կշահեն և ՛ Ընտանիքդ, և ՛ Ազգդ, և ՛ Մոլորակդ, և ՛ Տիեզերքդ, որն Արարիչի Խոհն է »։
Երեմիային հասկանալի էր, որ իր ձեռքում Շահաբի դեռ վերջնականորեն չմշակված ձեռագիրն էր, սակայն անգամ դա նրան գրավեց, ու կարդում էր կլանված ։ « Հոգևոր արին չի կարող ապրել ճղճիմ և աննպատակ ՝ մուրալով ու աղքատության մեջ. դա արի հայի հավատին հարիր չէ ։ Արի հայն ապրում է արքաների արարչահաղորդ հոգեբանությամբ, քանզի անհատականություն է( սակայն ոչ եսակենտրոն), և ասում է. « Եթե ձգտում ես « երկնային արքայության », ապա ապրի ՛ ր արքայավայել, ինչպես բարեպաշտ եւ իմաստուն արքաները, և ոչ որպես տգետ ստրուկ, քանզի ինչ ցանես, այն էլ կհնձե ՛ ս ։