Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | 页面 12

Շերգիր թագավո ՞ րը ՝ իրենց զորագնդերով, որ ևս տասնհինգ հազար են... Նեղություն կլինի նրանց համար ։
Արքան հայացքը կտրեց քարտեզից ։
— Ստրատելատ Տրայանոսը Եռանդում ու Բախիշում նստած հռոմեաց կոհորտաները մեր այլ քաղաքների հետևակ բերդականների հետ կմիացնի հայոց զորագնդերին ։ Դա մենք պիտի հասցնենք տասն օրում ։
— Որտեղի ՞ ց է հայտնի ամենն այդպիսի մանրամասնությամբ,— հարցրեց Բաթ իշխանը ՝ անկարող լինելով զարմանքը քողարկել ։
Թագավորը լռեց մի պահ, շուրջը նայեց, ասես դժվարանում էր գաղտնիք բացահայտել ։
— Մերուժան իշխանն է հաղորդել,— ասաց ։
— Մերուժա ՞ նը, Արծրունի ՞ ն,— ապշահար կանչեցին Բաթ իշխանն ու Երեմիան միաձայն. զորապետը զարմացած ուսերն էր թոթվում, իսկ Երեմիան ոչ մի կերպ լսածին հավատալ չկարողանալով ՝ ավելացրեց հուզված ձայնով.
— Բայց նա, արքա ՛, քանի դեռ քո հայր ու մեր թագավոր Արշակը բանտված էր, պղծում էր մեր երկիրը, ավերում էր վանքերը և ատրուշաններ կանգնեցնում ամենուր ։
— Մի ՞ թե ատրուշանը պղծություն է, Երեմիա ՛. այն դեռ քո պապն է երկրպագել ։
— Բայց նա հայրենիքի դավաճան է ճանաչված, արքա, և նզովվել է նրա անունը,— համառեց Երեմիան ։
Բաթ իշխանն անհամբեր սպասում էր արքայի պատասխանին ։
— Դու շփոթում ես նրան Գլակի և կամ Արտավանի հետ, Երեմիա ։ Մերուժան իշխանի պայքարը եկեղեցու դեմ է, մինչդեռ եկեղեցին Հայրենիք չէ ։ Իսկ Հայրենիքին նա օգնում է, որքան կարողանում է ։
Երեմիան շվարած մերթ Բաթ իշխանին էր նայում, մերթ ՝ արքային ։