— Արշակ թագավորի նպատակն էր Արշակավանը մեծացնել,— շարունակեց իր պատումը Բաթ իշխանը,— դարձնել այն Հռոմի պես մի հզոր քաղաք ՝ իր համերաշխ ու հայրենիքին նվիրված բնակչությամբ, հարուստ տնտեսությամբ ու իր ուրույն բանակով ։ Այդ դեպքում նա ինքն այնքան զինվոր կունենար, որ ոչ մի նախարար կամ նախարարների խումբ չէին հանդգնի այլևս հակադրվել իրեն, եկեղեցին էլ չէր կարողանա նախարարներին իր դեմ դավելու ակնարկներով ուզածն անել ։ Բայց ահա մի օր, երբ հայրդ արքայագնդի հետ հյուսիսում էր, դժգոհ նախարարները եկեղեցու համաձայնությամբ հարձակվեցին քաղաքի վրա և կործանեցին այն հիմնովին, կոտորեցին քսան հազար կին, տղամարդ ու երեխա. թողեցին միայն ծծկերներին ։ Իսկ սրանց խնայեցին, քանի որ վտանգ չէին ներկայացնում և չէին կարող այս ու այնտեղ պատմել Արշակի կառուցած երանելի քաղաքի մասին ։ Մնացյալը հայտնի է քեզ. հայրդ վերադառնալով դաժան դատաստան տեսավ նախարարների հետ, նրանց տոհմերը բնաջինջ արեց, բայց Արտաշավանը վերականգնելու հնարավորություն այդպես էլ չունեցավ ։
Թեպետ արքան տեղյակ էր Արշակավանի դաժան ճակատագրին, բայց և այնպես Բաթ իշխանի պատումը տխրությամբ համակեց նրան ։
— Քսա ՜ ն հազար հայ,— դառնությամբ արտաբերեց նա ՝ գլուխն ափերի մեջ առած,— ինչպե ՞ ս կարելի էր վարվել այդ կերպ սեփական ժողովրդի հետ ։
— Եվ ի ՜ նչ մարդիկ էին նրանք, արքա ՛. հայրենիքին նվիրված, միաբան, արքայասեր, պատվախնդիր...,— Բաթ իշխանը գլուխն օրորեց տխրությամբ ։
— Այն, ինչ չհասցրեց հայրս, մե ՛ նք կանենք, իշխա ՛ ն,— ասաց արքան ՝ ձայնի մեջ անսահման վճռականություն ։
Բաթ իշխանը նայեց նրան ։