տղամարդկանց, փախչում գալիս ՝ այնտեղ պատսպարվում. շատ տղամարդիկ, իրենց կանանց լքելով, ուրիշների կանանց էին առնում և գալիս այնտեղ ընկնում. շատ ծառաներ, իրենց տերերի գանձերը հափշտակելով, փախչում գալիս էին այնտեղ օթևան գտնում. շատ ավանդառուներ իրենց մոտ պահուստի տրված ավանդները վերցնում, գալիս էին այնտեղ ապաստանում ։ Այնպես որ, խոստովանեց արքան, ինքն այնքան էլ չի ցանկանում հիշել այդ պատմությունը, քանի որ ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ հորը ։
— Բայց մի ՞ թե բարդ է Արշակ թագավորին հասկանալը, արքա ՛,— ասաց Բաթ իշխանը տարակուսանքով ։— Նա նպատակ ուներ հզորացնել երկիրը ։
— Բայց ա ՞ յդ կերպ ։— Իսկ դու մի ՛ հավատա նրա մասին եղած բարբաջանքներին. ամենը սուտ է ։ Արշակ արքային նվաստացնող այդ պատումները մի նպատակ ունեն. կոծկել կատարված ոճիրը ։
Պապին անափ հետաքրքրություն համակեց ։
— Հայրդ նույն վիճակում էր, ինչ որ այժմ դու( ես այն ժամանակ նորաթուխ զինվոր էի նրա թիկնազորում)։ Նա ևս տեսնում էր, որ նախարարների մեջ չկա ընդհանուր երկրի պատկերացում, որ նրանք չունեն բավարար կրթություն ՝ հասկանալու համար երկրի, հայրենիքի ազատությունը ։ Վանականների գալուց հետո չէր եղել մի իշխանություն, որն այս ամենը հասցներ նրանց, և յուրաքանչյուր նախարար անում էր այն, ինչ ցանկալի և նպատակահարմար էր գտնում իր դիրքի, իր շահի համար ։ Ամեն նախարար ուներ իր բանակը և անհամաձայնության դեպքում անջատվում էր արքայից ու ներքին պատերազմ սկսում ։ Իսկ երբ երկրին էր վտանգ սպառնում, նրանք ավելի սեփական անձի ու կալվածքների մասին էին մտածում, քան հայրենիքի ։ Ինքդ գիտես, թե Շապուհը լավ իմանալով նախարարների այս թուլությունը, որքան հաճախ է առատ խոստումներով իր կողմը գրավել նրանցից շատերին և պառակտել երկիրը ։ Եվ հայրդ որոշեց փոխել երկրի ներքին