Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 116

ունենալ այդ բանակը, երբ հարավային նահանգների որոշ նախարարներ, ունենալով սեփական զորամիավորումներ, այնքան էլ վստահելի չէին և չէր բացառվում, որ հնարավոր պատերազմի խառնաշփոթի մեջ ինքնակամ կսատարեին Շապուհին։ Իսկ արևմտյան նահանգների բյուզանդասեր նախարարնե՞րը, ովքեր եկեղեցու միջոցով սերտ կապված էին Տարսոնի հետ. արդյոք նրանք չէի՞ն խանգարի իրեն։ Արքան դժվարանում էր ելք գտնել։ Մի օր Բաթ իշխանը նրան ասաց. — Այն, ինչ որոնում ես, գտել էր դեռ հայրդ։ Պապը զարմացած նայեց նրան։ — Չես լսե՞լ երբևիցե Արշակավանի մասին։ Արքան խոստոնավեց, որ հիշում է՝ երբ երեխա էր, հայրը տարված էր նոր քաղաքի կառուցմամբ։ Նա հիշում էր հոր ոգևորությունը արքունի ճարտարապետների հետ զրուցելիս։ Իրեն էլ է մի անգամ տարել հետը՝ տեսնելու կառուցվող քաղաքը։ Բայց դա այնքան վաղուց էր, որ իրեն երբեմն թվում է, թե հեռավոր մի երազ էր և ոչ թե իրականություն։ Եվ հետո չէր ցանկացել հիշել այդ մասին, քանի որ, երբ Տարսոնում էր, իրեն մի գիրք էր պատահել, ուր պատմվում էր, թե հայրը Արտաշավանը կառուցելով, հրահանգել է բոլոր նրանց, ովքեր անկարող են պարտքերը վերադարձնել, որևէ մեկին մի բանով վնասել են, որևէ մեկի արյունն են թափել, որևէ մեկի կինն են հափշտակել կամ գույքը բռնագրավել, որևէ մեկից երկյուղ ունեն՝ հավաքվեն գան, բնակվեն իր շինած դաստակերտում, ու նրանց նկատմամբ ոչ մի դատ ու պահանջ չի լինի, նրանց դեմ բողոքողներն իրենք կենթարկվեն պատժի ու դատաստանի։ Նաև գրված է եղել, որ Արշակավան են եկել երկրի բոլոր գողերը, ավազակները, մարդասպանները, պարտապանները, հափշտակիչները, վնասարարները, բոլոր ստախոսներն ու խաբեբաները, որ շատ շատերը հանցանքներ էին գործում և այնտեղ ապաստան գտնում. շատ կանայք թողնում էին իրենց