Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 112

հայերենով չէ ։ Մի ՞ թե իմ ժողովուրդը տառեր ու լեզու չունի ։ Ո ՞ վ եղան հույնը և ասորին, որ հնագույն իմ ազգի տղեկը պիտի նրանց գրերը սերտեն ։ Եվ հետո, մեծապատի ՛ վ Ներսես, քեզ համար նրանք դև են, իսկ պատանիների համար ՝ իրենց հայրերի դիցերը, ովքեր հովանավորել են մեր երկիրը տասըհազար տարի ։ Ու պատանիներն էլ ոչ թե պաշտում են նրանց, այլ սոսկ ծանոթանում են իրենց երկրի պատմությանը ։ Ի ՞ նչ ես առաջարկում. նորեն լռեցնե ՞ լ մարդկանց հարկադրանքով, ինչպես հաջողեցրիր իմ հայր Արշակի օրոք, երբ նա պատերազմում էր նախարարների դեմ...
— Մի դևապաշտ էլ նա էր,— թունոտ նետեց Ներսեսը ։
— Համենայն դեպս քո հոր և հորեղբոր նման անառակ և ցոփ կյանք չի վարել ու արհամարհել, ծաղրել արարչական կարգերը ։ Եկեղեցում գինարբուքի չի տրվել պոռնիկների, վարձակների, գուսանների ու կատակաբանների հետ ։
Արքայի այս պատասխանը հունից հանեց կաթողիկոսին ։
— Ինչպես քարբ օձն է խցում իր ականջները ՝ ճարտար կախարդի ձայնը չլսելու համար, այնպես էլ դու, թագավո ՛ ր, ականջներդ ես փակել, որպեսզի չլսես աստվածային խրատը ։
— Բայց ինչո ՞ ւ այդպես ։ Մի ՞ թե Աստծո խրատ ես համարում իր իսկ կողմից առաջինն արարված ժողովրդին ցիրուցան լինելը ։ Մի ՞ թե դա աստվածահաճո գործ էր, մեծապատի ՛ վ կաթողիկոս ։ Հանուն ինչի ՞ հալածեցիք ու մորթեցիք նրան վայրագ թշնամու նման ։ Հանուն Աստծո ՞։ Բայց ի ՞ նչ էին արել այդ մարդիկ Աստծուն ։
Արքան հետզհետե բորբոքվում էր ։
— Քո մի նախնին սպանեց իմ երկրի հզոր թագավորին, որ քո տոհմը տիրի մեզ ։ Ի ՞ նչ է, կարծում ես չգիտեմ նրա ու Արշավիրի պայմանը ։ Մտածե ՞ լ ես երբևէ, թե քո տոհմն ի ՞ նչ աղետ է բերել իմ ժողովրդին ։
— Ես անիծում եմ քեզ, և Աստված չի ուշացնի քո պատիժը,— գոչեց Ներսեսն այլայլված ։