Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 111

— Այդ ինչպե՞ս թե չունեն,— հարցրեց արքան բորբոքված։— Մի՞թե կա արքայից վեր մի ատյան, որը որոշում է դա։ — Չունեն, քանի որ կայսրը քեզ Հայոց Աշխարհ ուղարկելով, չի օժտել արքայական իրավունքով, ինքդ էլ գիտես, թե ինչո՞ւ, որպեսզի չխախտի պարսիկների հետ ունեցած պայմանը ու չբորբոքի նրանց։ — Ա՛խ, ահա թե ի՜նչ,— ծոր տալով կանչեց արքան՝ քայլելով սրահում։- Հռոմեական կայսրն ինձ չի հաստատել ու արքա՞ չեմ։ Ահա՜ թե ինչ։ Հետո Պապն ընդհուպ մոտեցավ կաթողիկոսին, խոնարհվեց նրա վրա ու նրա աչքերի մեջ նայելով՝ ասաց. — Բայց, հարգարժա՛ն Ներսես, դու մոռանում ես, որ ես կաթողիկոս չեմ, որ գնամ օտար ափեր ու միտրոպիլիտից ճանաչում բերեմ ինձ համար։ Ես, ի տարբերություն քեզ, թագավոր եմ, ես իմ երկրի արքայի օրինական ժառանգն եմ, մկրտված քո իսկ ձեռքով։ Իմ սրտում Արշակունյաց արյուն է հորդում. ամենքը գիտեն դա, և ես կարիք չունեմ այլոց կողմից հաստատումին, քանի որ ես կայսեր կամ թե Շապուհի տեղապահը չեմ, այլ ի՛մ երկրի թագավորը։ Արքան ուղղվեց, փոքր-ինչ հեռացավ կաթողիկոսից։ — Իմ ուզածը գիտե՞ս որն է. ունենալ այնպիսի մի երկիր, որ երբևէ հայոց արքան ուրիշի ճանաչման կարիքը չզգա։ Չէ՞ որ այդպես եղել է բյուրավոր տարիներ։ Ասա՛ ինձ, դու և եկեղեցին կարո՞ղ եք օգնել ինձ այդ հարցում։ Սա՛ է ինձ համար կարևորը։ Ներսեսն անհանգիստ շարժվեց գահի վրա. — Դու ավերում ես Աստծո կամոք ստեղծված կարգերը և դեռ խոսո՞ւմ երկրի հզորության մասին։ Դու նզովյալ հեթանոս ես. Արտաշատի դպրանոցում պիղծ դևերին են պաշտում պատանիները։ — Եկեղեցին հազար դպրանոց ունի, այդ մեկը թողե՛ք ինձ,— պատասխանեց արքան անվրդով։— Դու ինձ ա՛յն ասա, թե այդ հազար դպրանոցներից և ոչ մեկում ինչո՞ւ ուսուցումը