— Եվ ի ՞ նչ կերպ պիտի վարվես դու նրա հետ ։— Հարգե ՛ լ, օգնե ՛ լ, բարձրացնե ՛ լ ։— Եվ ո ՞ վ է հայը ։— Աստծո ընտրյա ՛ լն է ։— Ո ՞ րն է նրա առաքելութունը ։— Արարչական կարգի հաստատումը երկրի վրա ։— Եվ ո ՞ վ պիտի անի դա ։— Ե ՛ ս, ի ՛ նքս ։
Հայր Մարդպետը դարձավ դեպի արքան ։ Պապը բառեր չէր գտնում իր գոհունակությունը հայտնելու համար ։ Նժույգի վրայից նա թեքվեց դեպի Հայր Մարդպետն ու ասաց.
— Եվս մի քանի տարի, և նրանք կշրջեն աշխարհը գլխիվայր ։
— Հատկապես, որ այն շրջված է,— արձագանքեց Հայր Մարդպետը ժպտալով ։
Նրանք երկուսով դանդաղ ձիավարեցին շարքերի առջևով ՝ զննելով հայկազուններին ։
— Այն, ինչ տեսնում ես, դեռ ամենը չէ, արքա ՛,— ասաց Հայր Մարդպետը, երբ անցնում էին « Մանուկ » խմբի առջևով ։— Այս տղեկներն արտաքնապես կոկիկ ու ձիգ մանչուկներ են թվում, բայց դա ամենը չէ ։
Հայր Մարդպետի նշանով « Մանուկ » խմբից ջահակիր մի տղեկ առաջ եկավ ու մոտեցավ նրանց ։
— Նայի ՛ ր նրա աչքերի մեջ, արքա ՛,— ասաց Հայր Մարդպետը ։
Արքան խոնարհվեց տղեկի վրա ՝ նրան ավելի մոտիկից տեսնելու համար, և ապա ուղղվելով ՝ ասաց հուզված.
— Նրա աչքերը փայլում են այնպես բոցակեզ, ասես մի-մի արեգակ լինեն ։ Դու այս ի ՞ նչ կրակ ես վառել նրանց հոգիներում ։
Հայր Մարդպետը լիաթոք ծիծաղեց, ապա արտաբերեց զուսպ.