Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 99

կատարվում ինձ հետ. ես կորցրել եմ հանգիստս, քո մասին եմ անվերջ մտածում, քո դեմքն է միշտ աչքերիս առաջ, քո ձայնն է շարունակ հնչում ունկերիս մեջ ։
Թող ներողամիտ լինեն մեղսագործ իմ հոգու հանդեպ աստվածներն ու բարեպաշտ քրմերը, բայց ես հանգստություն չեմ գտնում ոչ աղոթքի, ոչ ուրախ խնջույքի և ոչ մենության մեջ ։
Իմ Պերսև ՛ ս, քո գոյությամբ դու փոթորկեցիր իմ հոգին և բարի ՛ եղիր սփոփել այն ։ Վաղն այս նույն ժամին,— օ ՜, սո ՛ ւրբ Վեներա, ես անզոր եմ մարել քո վառած կրակը,— եղի ՛ ր էվրիսակի դամբարանի մոտ. իմ մարդիկ կդիմավորեն քեզ »։
Նա բոլորովին մոռացել էր խափշիկի ներկայությունը և, մագաղաթը շուրթերին սեղմած, արձանացել էր ջահի մոտ ։ Սեսիլիան նրան պատկերանում էր իր գրկի մեջ, և քիչ էր մնում խելազրկվեր, երբ մտածում էր, թե երազային այդ կինը, ում սիրո համար շատերն են խելագարվել, վաղը կարող է պատկանել իրեն, եթե միայն ցանկանա այդ ։ Նա երևակայության ուժով տեսնում էր իրենց հանդիպումը ՝ սիրառատ և պարուրված վարդագույն եթերով ։ Նա չէր համբերում, իրեն Սեսիլիայից բաժանող մեկ օրը նրան թվում էր դար, և նրա մեջ անզուսպ ցանկություն առաջացավ դուրս թռչել ու վազել դամբարան և գիշերել այնտեղ ։
Սթափվելով նա ելավ երանության աստղամշուշից և թիկունքին զգաց խափշիկի ՝ ամեն շարժում զննող հայացքի սառնությունը ։ Ու շրջվելով չարաճճի փայլ նշմարեց սաթի պես սև նրա աչքերում ։
— Հայտնի ՞ է քեզ այցիդ նպատակը,— հարցրեց, որին ստրուկը պատասխանեց.
— Ազնվազարմ էդիլը թող ապրի հավերժ. իմ տիրուհին ինձ վստահում է, ինչպես Յուպիտերն է վստահում մորը Բաքոսի. ես գիտեմ ՝ ուր եմ եկել և ինչու ։
« Սրա համար սովորական զբաղմունք է »,— ակամա մտածեց Կեսարը ՝ ոտքից գլուխ չափելով ստրուկին ։ Ապա մի քանի ոսկեդրամ պարզելով նրան ՝ կարգադրեց.
— Գնա ՛։ Իմ մարդիկ կբերեն պատասխանը ։
Իսկ ստրուկը, հզոր կրծքի վրա խոնարհելով փոքրիկ գլուխը և ձեռքերը խաչելով, պատասխանեց.
— Թող աստվածային էդիլը կարգադրի պատժել ինձ համարձակությանս համար, բայց իմ տիրուհին այնպիսի անհամբերությամբ է սպասում պատասխանի, որ առյուծներին կեր կդառնամ ես, եթե վերադառնամ ձեռնունայն ։
— Լա ՛ վ,— մեղմացավ Կեսարը,— սպասի ՛ ր ատրիումում ։ Եվ կանչեց Ափրոկլեսին, որ ուղեկցի նրան ։
Մենակ մնալով ՝ նա մի քանի անգամ ագահորեն վերընթերցեց գրությունը, և ամեն անգամ սիրտն ուռչում էր հպարտության հորձանքից ։ Նա վաղուց զգացել էր, որ Սեսիլիան սովորականից ջերմ է իր հանդեպ, որ Կրասոսի մոտ հյուրընկալությունների ժամանակ աչք չի կտրում իրենից ։ Մի անգամ, երբ Կրասոսը Լուկայում էր, նա հրավիրել էր իրեն օգնելու բանակցել Եգիպտոսից ժամանած ակնավաճառների հետ ։ Այժմ, մանրամասն վերհիշելով այդ երեկոն, Կեսարն ուշացումով նկատեց, որ այն ժամանակ Սեսիլիայի աչքերի մեջ և շարժումներում սիրո հրավեր կար ։