— Ոչնչի չեմ հավատում այլևս։
— Հավատա՛,— ասաց Կատիլինան, գրկելով նրան։— Հավատա՛ և սպասի՛ր իմ
լուրերին։
Գլուխ վեցերորդ
Վեց հարյուր յոթանասունյոթ թվականի առաջին ամիսներն անցան արտաքուստ
հանգիստ։ Ոչինչ նշանակալի տեղի չունեցավ այդ ընթացքում, բազիլիկաներում ոչ մի
արտակարգ դատավարություն չեղավ, և թվում էր, թե կյանքը հավերժական
քաղաքում վերջապես խա