Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 89

նախկին պրոլետար, որ հարստություն դիզեց նրա աֆրիկական արշավանքների ժամանակ ։
Դու ասում ես ՝ նվաճել եմ ժողովրդի համակրանքը, բայց ո ՞ վ է ժողովուրդը, Կրասո ՛ ս. անկարծիք բութ խաժամուժ է նա և ուրիշ ոչինչ ։ Սուլլան կոտորում էր բոլոր խելացի մարդկանց, իսկ ժողովուրդը խռպոտում էր խելացնոր բացականչություններից ։ Օ ՜, նրանք որպիսի խանդավառությամբ կկտրեին իմ գլուխը, եթե Մումերկոսին չհաջողվեր փրկել ինձ ։
Նա գինու գավաթը մոտեցրեց շուրթերին ։
— Ովքե ՞ ր ողջ մնացին Սուլլայի ձեռնարկած սպանդից հետո. հլուհնազանդները, վախկոտները, մատնիչները, մարդասպանները... Եվ դու ուզում ես, որ ես հիանա ՞ մ ՝ նրանց համակրանքին արժանացած լինելու համար ։ Այդ նրանք չէի ՞ ն դիակառքի ետևից երկու հարյուր պատգարակներով տանում անուշահոտ յուղեր ու բույսեր, նրանք չէի ՞ ն թանկարժեք խունկից ու կինամոնից պատրաստել Սուլլայի պատկերը, որ ամբողջ քառասուն օր պտտում էին Քաղաքի փողոցներում ։ Ո ՛ չ, Կրասո ՛ ս, ժողովրդի վրա հույս դնել չի լինի. կա երկու բան, որ հաստատում և պաշտպանում է իշխանությունը ՝ բանակը և ոսկին ։ Առանց սրանց ամեն փորձ կանխապես դատապարտված է կործանման ։ Գրակքոսի օրինակը դա չի ՞ ապացուցում ։
Լռություն տիրեց ։ Քաղաքն անձնատուր էր լինում խավարին ։ Պարտեզից այն կողմ թույլ առկայծում էին ստրուկների կացարանների ճրագները ։ Լսելի էր սկիզբ առնող գիշերահողմի մարմին փշաքաղեցնող սվսվոցը ։
Կեսարը ելավ բազմոցից և, մոտենալով ցենզորին, ասաց.
— Ես երկյուղում էի, որ դուրս կհրավիրես ինձ,— իսկ եղավ մի պահ, որ ցանկացար վարվել այդ կերպ,— և չէի համարձակվում բացել բոլոր գաղտնիքներս ։ Ես ամենևին չեմ եկել օժանդակություն մուրալու ։ Այն, ինչ հիմա կհայտնեմ, գուցե անհավանական թվա քեզ, բայց գոնե մեկ անգամ վստահի ՛ ր ինձ և հավատա ՛ խոսքերիս ճշմարտացիությանը ։
Կրասոսը լրջությամբ նայում էր նրան ։
— Արդեն վեց ամիս պոպուլյարների կուսակցությունը գործում է, նրան անդամագրվել են հիսունյոթ մեծատոհմիկներ, որոնց թվում ՝ տասնհինգ սենատոր, ժողովրդական մեկ տրիբուն և, իհարկե, Մումերկոսը ։ Մեզ հետ են նաև պլեբեյական տների մոտ հարյուր երևելի անձնավորություններ, որոնց բոլորին վստահում եմ ։ Եվ ահա նրանց անունից եկել եմ բանակցելու քեզ հետ, Կրասո ՛ ս ։ Քո խոսքերին հետևում է սենատորների ստվար մի խումբ, դու լայն կապեր ունես զինվորականության հետ, հարկ եղած դեպքում վետերաններդ կաջակցեն քեզ, և մեծապես կհեշտանա մեր գործը, եթե միավորվենք ։
Կրասոսի համար այս ամենն այնքան անսպաելի էր, որ սկզբում կասկածեց Կեսարի խոսքերին ։ Հետո կրկին գինի լցրեց իրեն և, մի շնչում խմելով, հարցրեց մի տեսակ հապճեպությամբ.
— Ի ՞ նչ է պահանջվում ինձանից ։
— Ինձ և Ռուֆիոնին ընդունի ՛ ր սենատ ։― Կեսարը երկար էր սպասել բաղձալի այս պահին ։