Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 80

է արդյոք նա հնազանդորեն տանել իր կատակներն ու քմայքները ։ Իսկ պոպուլյարները միմյանց սիրտ էին տալիս և ծափահարություններով լցրին Կապիտոլիումը ։ Նրանց աչքերին արցունքներ երևացին ՝ տեսնելով Մարիուսի հաղթանշանները, և նրանք Կեսարին փառաբանում էին մեծագույն գովեստներով, որպես միակ մարդու, որն արժանի է Մարիուսի ազգականը լինելու ։
Քաղաքը նորեն ալեկոծվեց, պոպուլյարներին միացան նաև աղքատները, և ցույցը կվերածվեր զանգվածային ընդվզումի, եթե սենատը հապճեպորեն չավելացներ հացաբաժանումների չափը ։
Կրքերը նոր էին հանդարտվել, երբ Գայոսը կրկին հրավեր ստացավ ժողովրդական տրիբուն Լաբիենոսից ։ Սուլլայի հրահրած քաղաքացիական պատերազմի սկզբներին սենատն արտակարգ դրություն էր մտցրել քաղաքում ՝ զինվորականներին տալով անսահմանափակ իշխանություն, և նրանք սպանել էին ժողովրդական տրիբուն Սատուրնոսին, մինչդեռ տրիբունի անձը, սրբազան գրքերի համաձայն, անձեռնմխելի էր ։ Ռաբիրիուսը ՝ Սատուրնոսին սպանողը, դեռ ողջ էր, և Լաբիենոսը մտադիր էր դատի տալ նրան ։ Կեսարը հավանություն տվեց Լաբիենոսի ծրագրին. Ռաբիրիուսը նրա համար սոսկ պատրվակ էր, նա կամենում էր հարվածել բուն վերնախավին և հեղինակազրկել սենատի ՝ արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ որոշում ընդունելու իրավունքը ։
Երբ Լաբիենոսը գործ հարուցեց, Ֆակտիոն դա լրջորեն չընդունեց, բայց երբ դատավոր կարգված Կեսարը մահվան վճիռ կայացրեց, նրանք իրարով անցան. Ռաբիրիուսին խորհուրդ տվին բողոքարկել կենտուրիական ժողովին, իսկ Ցիցերոնին հանձնարարեցին նրա պաշտպանությունը ։
Վրեժխնդիր լինելու հիանալի հնարավորություն էր ստեղծվել, և դատավճիռն անխոցելի դարձնելու նպատակով նա ոտքի տակ տվեց ողջ Իտալիան ու Սատուրնոսի սպանության նոր ակաատեսներ գտավ ։ Նրան հաջողվեց փնտրելգտնել Սատուրնոսի լիկտորին, որ այն ժամանակ, դաշույնի երեք հարված ստանալով, հրաշքով ողջ էր մնացել և ամենքից թաքուն տեղափոխվել Կապրի ։
Կենտուրիական ժողովի օրը վաղ առավոտից Ֆորումը հեղեղված էր խիտ բազմությամբ ։ Կարինքից, Փոքր դաշտից, Էքսիլենից եկող փողոցները խցանվել էին մեծահարուստների պատգարակներով. այստեղ էին բոլոր սենատորները ՝ իրենց ստվար շքախմբերով ։
Դատավարությունը հետաքրքրել էր նաև մերձակա ավանների բնակիչներին, և նրանք լուսաբացից առաջ հերթ էին բռնել դարպասների մոտ ։
Կողմերը դեռ չէին եկել ։ Մռայլ ու խստադեմ Կատոնը պրետորական բարձունքից զննող հայացքով նայում էր հավաքվածներին, Ֆուֆիդիան, սպիտակազգեստ քրմերի գլուխ անցած, աստվածային նշանի սպասումով դիտում էր երկինքը ։
Ցիցերոնը եկավ Ռաբիրիուսի հետ ՝ շրջապատված սաների ու հեծյալ դասի պատանիների խմբով ։ Նա զգեստի տակ լանջազրահ էր կրում և ամբոխին գրգռելու համար շարժումներով դիտավորյալ ընդգծում էր այն ։ Բազմությունը, որ ժողովի էր եկել առանց այդ էլ մարտական տրամադրությամբ, բորբոքվեց ։ Գրեթե նույն պահին, բայց հակադիր եզրից, Ֆորում մտավ Կեսարը ՝ իր երկրպագուների, Սատուրնոսի հարազատների ու բազմաթիվ պոպուլյարների ուղեկցությամբ ։ Պրետորական