Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 79

Ավրելիան չէր միջամտում որդու գործերին ՝ հասկանալով, որ ո ՛ չ բարի խոսքը, ո ՛ չ դժգոհությունները չեն կանգնեցնի նրան ։ Նա շտապեց ամուսնացնել դստերը, իսկ քրմերը հայտարարեցին, թե ամուսնությունն ընթացավ Յուպիտերի հովանու ներքո և նրա սերնդի մեջ լինելու է մի այր, որն իշխելու է Իտալիայի վրա, ինչպես Կապիտոլիումը ՝ քաղաքի ։
Այդ օրերին նոր օրինագծով հանդես եկավ ժողովրդական տրիբուն Լաբիենոսը ՝ առաջարկելով կոնսուլական լիազորությունն ավարտած Պոմպեոսին մեծաթիվ զորքի և երեք հարյուր նավերի հետ ուղարկել Ասիա ՝ ծովը մաքրելու ավազակներից, որոնք բոլորովին լկտիացել և բռնագրավում էին Հռոմ եկող առևտրանավերը ։
Սենատը չընդունեց օրինագիծը, քանի որ Ֆակտիոն չէր կամենում հզորացնել Պոմպեոսին ։ Մի քանի օր անց Լաբիենոսը բոլորովին անսպասելի եկավ Հուլիոսների ինսուլան ։ Նա մտադիր էր օրինագիծը ներկայացնել ժողովրդական ժողովրդին և Կեսարի մոտ էր եկել նրա երկրպագուների քվեներն ապահովելու խնդրանքով ՝ փոխարենը խոստանալով աջակցել ստանձնելու Ապիուսի ճանապարհի վերահսկիչի պաշտոնը ։
Հաջորդ օրը Մագնիան ինքը նրան հրավիրեց ճաշկերույթի ։ Վերադարձավ անչափ բարձր տրամադրությամբ. սիրտն ուռչում էր հպարտությունից. քիչ բան չէր ՝ իր օգնությունը խնդրում էր ժամանակի մեծագույն զորավարը, որ տրիումֆի էր արժանացել դեռ քսաներկուսը չբոլորած ։ Կարգադրեց գինի բաժանել ստրուկներին, իսկ նրանց, ովքեր ծառայում էին իրեն տաս տարուց ավելի, ազատություն շնորհեց ։
Ժողովրդական ժողովը պաշտպանեց Լաբիենոսին, իսկ ինքը, շատ չանցած, ստանձնեց Ապիուսի ճանապարհի վերահսկիչի պաշտոնը ։ Այս պաշտոնն այնքան էլ նշանակալի չէր, բայց նրան հնարավորություն էր տալիս ամրապնդելու իր հռչակը բնակչության լայն խավերի շրջանում, քանի որ քաղաքն Իտալիայի հարավին կապող այդ ճանապարհով գրեթե յուրաքանչյուր հռոմեացու հարկ էր լինում շատ անգամ անցնել ոտքով կամ ձիով ։
Նա ամբողջովին փոխեց մի քանի տասնյակ վերստ ձգվող ճանապարհի ծածկը, եզերեց այն արձաններով, իջևանատներ կառուցեց անցորդների համար ։ Երբ ավարտեց բարեկարգումը, նա ութ միլիոն դենարե պարտք ուներ ։
Այս ողջ ընթացքում նա ուշիուշով հետևում էր սենատական վերնախավի քայլերին և համառորեն ընդհարվելու առիթ էր փնտրում ։ Իսկ այն չուշացավ ։ Նումիդիայի Գրեմպսալոս թագավորն իր հարկատուն էր ճանաչել ազնվատոհմիկ Մասինտեին և վերջինս եկել էր Հռոմ ՝ պաշտպանություն գտնելու ։ Բոլորը խույս էին տալիս օգնել Մասինտեին, քանի որ Գրեմպսալոսը Ահենոբարբի մտերիմն էր, բացի այդ նրա շահերը ներկայացնելու էր Ցիցերոնը ։
Առանց վարանելու Կեսարը հանձ առավ նումիդիացու պաշտպանությունը, բայց, որքան էլ մեծ էր հաղթելու տենչը, նա դատը տանուլ տվեց ։
Այս անհաջողությունն անզուսպ վրեժխնդրություն ծնեց նրա հոգում, և առաջին վերքից մոլեգնած զինվորի նման նետվեց պատասխան հարվածը հասցնելու ։ Նա ցույց կազմակերպեց և Կապիտոլիումում վերականգնեց Մարիուսի հաղթանշանները ։ Օպտիմատները պահանջում էին պատժել նրան ՝ տրտնջալով, թե նա բռնապետություն ստեղծելու միտք ունի և վերականգնելով սենատի որոշմամբ հանված պատիվները ՝ փորձում է ժողովրդին, ցանկանալով իմանալ, թե պատրա ՞ ստ